17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Լյովայի նման բարի տղա կա՞». Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին: «Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը: Կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադարի խոսեցինք, լա՞վ կլինի. կարծիք […]

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և ԱՀՀ տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը: Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների և արտերկրում հայկական տարբեր կազմակերպությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաև Հայաստանի […]

+ 10 միլիոն Գորիկ Հակոբյանին. Հայկական ժամանակ

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով: Թե ի՞նչ ճանապարհով՝ անհայտ է. Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9,1 միլիոն դրամ:  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ ԱԱԾ պետի 2014թ. տարեկան հայտարարագրի համաձայն` նա տարեսկզբին ունեցել է 28,3 մլն դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 38,5 միլիոն: […]

Ոստիկանությունը հատուկ գործողությունների չի դիմի

Ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Չնայած հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայց ճանապարհը, որով ակտիվիստները առաջնորդվում են, ճիշտ չէ»,-ասաց նա: Նկատենք, որ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էլ ասաց, որ կհամբերեն այնքան, որքան պետք […]

Արմեն Աշոտյանը, Տաճատ Վարդապետյանն ու Սամվել Ֆարմանյանը

ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Տաճատ Վարդապետյանը մյուս պատգամավորների, նախկին պատգամավորների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ Բաղրամյան պողոտայում են: Այստեղ, հիշեցնենք, նստացույց են անում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները: ՀՀԿ-ականներին ժողովուրդը մեղմ ասած՝ լավ չընդունեց՝ հնչեցին սուլոցներ« հայհոյախառն արտահայտություններ: Աշոտյանը լրագրողների հետ չցանկացավ խոսել, նշեց, որ այստեղ չէ […]

Պատգամավորները կպաշտպանեն բռնությունից.Բաղրամյան պողոտայում նոր զարգացումներ կան

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կրքերը հանգստացնելու միտումով այստեղ ժամանեցին ԱԺ ներկա և նախկին պատգամավորներ: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ այստեղ են` Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը և այլք:  

«Վիտամին» ակումբի տղաները Բաղրամյան պողոտայում են.պատրաստ են պայքարի

Րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին միացան «Վիտամին»ակումբի տղաները` Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանը, Վաչե Թովմասյանը, Արման Խաչատրյանը: Տղաները նկատեցին, որ իրենց համար խնդիրը շատ լուրջ է ու իրենք ցանականում են հարցի լուծումը ստանալ քաղաքակիրթ ճանապարհով, այլապես պատրաստ են պատնեշ դառնալ ու կանգնել ժողովրդի ու ոստիկանության միջև: Տղաները պատրաստակամ են ու նրանց միանալու են […]

Պատգամավորներն ու շոուբիզնեսի աստղերը պատ են ուզում կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառել է. <ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, հոգեւորականներ. Այսօր ժամը 00.45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Հովհաննես Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար: Պատը կազմվում է մեկ նպատակով եւ […]

Հունան Պողոսյանը խոստացավ

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը քիչ առաջ երկխոսում էր Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիների հետ: Պողոսյանը խոստացավ,  որ Բաղրամյան պողոտայում կանգնած` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ որեւէ ուժ ոստիկանությունը չի կիրառի, եթե ցուցարարները պահպանեն խաղաղ ակցիայի կանոնները, ոչինչ չնետեն ոստիկանների ուղղությամբ, եւ «մաքրեն իրենց մեջ գտնվող սադրիչներին»։ Այս մասին ՀՀ փոխոստիկանապետը բարձրախոսով հայտարարեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի