18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չկա ինքնակազմակերպման նվազագույն մակարդակ. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակ» թերթի վերլուծականից.  «Բայց հավաքվածների և նույնիսկ նախաձեռնող խմբի անդամների շրջանում չկար ընդհանրական մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն իրենց պահանջները և ինչպես պետք է հասնել դրանց կատարմանը:  Մի մասը համարում է, որ պայքարը հանուն էլ.էներգիայի թացկացման մասին ՀԾԿՀ կայացրած որոշման կասեցման համար է: Ըստ այս տեսակետի կողմնակիցների՝ իրենք չպետք է հավելյալ […]

«Ասեցիր՝ դեպուտատ եմ, հերիք էր, էլ հայհոյելս ո՞րն ա». Իրավունք

«Իրավունքը» գրում է. Երեկ Աժ նիստից հետո մի շարք պատգամավորներ խորհրդարանի մասնավոր միջանցքներում ամփոփում էին արտահերթ նիստը, իսկ ոմանք էլ ամփոփում էին ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանի պահվածքը: ԲՀԿ-ական ավագ սերնդի պատգամավորները մասնավորապես նշում էին. «Թե ասա Հրանտ, ասեցիր դեպուտատ եմ, հերիք էր էլի, հայհոյելս ո՞րն ա»: Մեկ ուրիշն էլ ասաց. «Ինձ էլ են ոստիկանները բռնում […]

Փնտրում են. Ժողովուրդ

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ռուսական որոշակի շրջանակներում ակտիվ քննարկվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը փորձում է «Եվրազեսի» հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ: Այս մասին վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը թերթին ասել է. «Կառավարությունը քննարկում է տարբեր վարկային ծրագրեր բոլոր դոնորների հետ: Բոլոր բանակցությունները տարվում են օրենքի տառին համապատասխան և չեն կարող գերազանցել օրենքով […]

Իշխանությունը չներեց Պալաչին, նա անհետացել է. Ժամանակ

Հունիսի յոթին տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, բացակայում է ՀՀ-ից: «Ժամանակի» տեղեկություններով՝ նրա բացակայությունը կարող է կապված լինել իր անվտանգության ապահովման հետ կապված մտահոգություններով: Բացի այդ լուրջ ճնշման տակ են հայտնվել Հարությունյանին պատկանող բիզնես կառույցները, ինչը առանց իշխանությունների համաձայնության չէր լինի:  Սա նշանակում է, որ իշխանությունը չի ցանկանում ներել […]

«Լյովայի նման բարի տղա կա՞». Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին: «Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը: Կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադարի խոսեցինք, լա՞վ կլինի. կարծիք […]

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և ԱՀՀ տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը: Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների և արտերկրում հայկական տարբեր կազմակերպությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաև Հայաստանի […]

+ 10 միլիոն Գորիկ Հակոբյանին. Հայկական ժամանակ

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով: Թե ի՞նչ ճանապարհով՝ անհայտ է. Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9,1 միլիոն դրամ:  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ ԱԱԾ պետի 2014թ. տարեկան հայտարարագրի համաձայն` նա տարեսկզբին ունեցել է 28,3 մլն դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 38,5 միլիոն: […]

Ոստիկանությունը հատուկ գործողությունների չի դիմի

Ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Չնայած հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայց ճանապարհը, որով ակտիվիստները առաջնորդվում են, ճիշտ չէ»,-ասաց նա: Նկատենք, որ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էլ ասաց, որ կհամբերեն այնքան, որքան պետք […]

Արմեն Աշոտյանը, Տաճատ Վարդապետյանն ու Սամվել Ֆարմանյանը

ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Տաճատ Վարդապետյանը մյուս պատգամավորների, նախկին պատգամավորների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ Բաղրամյան պողոտայում են: Այստեղ, հիշեցնենք, նստացույց են անում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները: ՀՀԿ-ականներին ժողովուրդը մեղմ ասած՝ լավ չընդունեց՝ հնչեցին սուլոցներ« հայհոյախառն արտահայտություններ: Աշոտյանը լրագրողների հետ չցանկացավ խոսել, նշեց, որ այստեղ չէ […]

Պատգամավորները կպաշտպանեն բռնությունից.Բաղրամյան պողոտայում նոր զարգացումներ կան

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կրքերը հանգստացնելու միտումով այստեղ ժամանեցին ԱԺ ներկա և նախկին պատգամավորներ: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ այստեղ են` Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը և այլք:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի