26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բացահայտվել է սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Վ.Սարգսյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. նոյեմբերի 09-ին` Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում ` գանգի հիմի և թաղի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդուն կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել է նոյեմբերի 8-ին՝ կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության արդյունքում:

Ըստ ձեռք բերված ապացույցների՝ 2015թ. նոյեմբերի 8-ին Վ.Սարգսյանը վիճաբանել է Արարատի մարզի 35-ամյա մի բնակչի հետ՝ ցեխոտ ոտքերով տուն մտնելու հարցի շուրջ, այնուհետև միասին շրջել են ջրատարի ափամերձ հատվածով, որի ժամանակ 35-ամյա տղամարդը նախապես իր հետ վերցրած երկաթյա խողովակով հարվածներ է հասցրել Վ.Սարգսյանի գլխին: Ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Պարզվել է 35-ամյա տղամարդու ինքնությունը, ով սպանության կասկածանքով նոյեմբերի 10-ին ձերբակալվել է, իսկ նոյեմբերի 11-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսագրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը  քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել: Նա հարցաքննվել է, կատարվել քննչական փորձարարություն:

2015թ. նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ