Մեկնել է ԱՄՆ ու չի վերադարձել. Հայկական Ժամանակ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հւսյկ Խաչատրյանը, որը սեպտեմբերին հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պետք է պայքարել փողոցում, իր այս հայտարարությունից հետո մեկնել է ԱՄՆ ու չի վերադարձել:
Խաչատրյանը, որ «Հժ»-ին տված հարցազրույցում սուր քննադատության Էր ենթարկել սահմանադրական փոփոխությունները եւ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը անպարտելի նախագահ է եղել եւ եթե նա մտնի խաղի մեջ, ամեն ինչ ուրիշ կլինի, գրեթե 2 ամիս է, Աժ չի գալիս:
«Դե, ուժեղ լիդեր պիտի լինի… , այ եթե Քոչարյանը մտնի խաղի մեջ, ամեն ինչ շատ ավելի ուրիշ կլինի: Տեր-Պետրոսյանն ո Սեֆիլյանն էլ ուժ են. բայց էնպիսի աժ չեն. ինչպիսի Քոչարյանն Է».- ասել է Հայկ Խաչատրյանը: ԲՀԿ-ամերձ շրջանակներում ասում են, թե Խաչատրյանն իբր առողջական որոշ խնդիրներ ունի, եւ ԱՄՆ-ում գտնվելու պատճառը դա է: