06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Օրենքով գողը գող էր, բայց Վանոն էլ Վանոն էր

Նախկին դատապարտյալ Գ.Կ-ը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց իր կյանքի պատմությունը: Նա մասնավորապես անդրադարձավ իր երկրորդ դատվածությանը, որի համար ՀՀՇ-ին է «շնորհակալ»:

«Կոոպերատիվի նախագահ էի, մազութի հետ կապված հարց եղավ: Ինձ ասեցին` թղթերով ընդունի, որ մազութը ստացել ես, հետո դուրս կգրենք: Ես էլ ընդունեցի: Հետո ասեցին կամ Համբարձում Գալստյանի վրա ցուցմունք կգրես, կամ կգնաս բանտ: Ես ասեցի ոնց անմեղ մարդու վրա ցուցմունք գրեմ… ու դուզ բանտ»,-մեր զրուցակիցը այս գործով համար 10 տարի ազատազրկվել է:

«Այդ տարիներին ներքին գործերի նախարարը Վանո Սիրադեղյանն էր: Վանոն «մաքրում էր սաղիս: Ում վրա լուրջ դատվածություն կար` սարքում տանում էր: Հիշում եք, պատմում էին, իբր օրենքով գողի գլուխը սափրել ու ասելա` գողը ես եմ… չնայած էտի անհնար բանա` չէր կարա աներ: Գողը ընենց մարդա որ… բայց Վանոն էլ` Վանոն էր»:

Դատապարտյալի փոխանցմամբ` «Այսօր ավելի ճիշտ ու նորմալա, բանտերում հարաբերությունները ավելի շատ են վերահսկվում օրենքով ու ոչ մեկը առանց պատճառի չի տուժում»:

Այսօր ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ