17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Charlie Hebdo-ն կրկին ծաղրել է ռուսական ինքնաթիռի կործանումը /ֆոտո/

Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo պարբերականը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, կրկին ծաղրել է ռուսական A321 ինքնաթիռի կործանումը։

Այս անգամվա ծաղրանկարում պատկերած է ընկնող ինքնաթիռը, որի հետնամաս հրթիռ է մտնում։ Լուսանկարը մեկնաբանված է՝ «Կործանում՝ Սինայի վրա», իսկ տակը գրված է՝ «վերջապես պոռնո»։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ծաղրանկարները՝ նշելով, որ Փարիզում ՌԴ-ի դեսպանատուն նամակներ են գալիս ֆրանսիացիներից, ովքեր ներողություն են խնդրում եւ ասում, որ ամաչում են այդ ծաղրանկարների համար, գրում է LifeNews-ը։

Հիշեցնենք, որ սա առաջին ծաղրանկարը չէ։ Օրեր առաջ Charlie Hebdo-ն եւս երկու ծաղրանկարներ էր հրապարակել ռուսական ինքնաթիռի մասին։ Հիշեցնենք նաեւ, որ Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքանթիռի կործանման հետեւանքով 224 հոգի մահացան։

e25b588677

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ