10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուսաստանը՝ Ադրբեջանի «կոկորդից բռնած» է պահում

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ շրջանառվող խոսակցություններին, թե իբր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստան կատարած այցի ժամանակ բարձրացրել է հողերի զիջման հարց:

«Ես վստահ եմ, որ Լավրովը այդպիսի հարց չի բարձրացրել, միակ բանը, որ նա արել է քննադատել է եվրոպական կառույցների անհարկի որոշումները»,-նշեց Գիմիշյանը հավելելով, որ մի բան միանշանակ է:

«Մենք տալու բան չունենք ոչ մեկին, դա միանշանակ է: Այդ հողի համար հայ ժողովրդի փայլուն զավակները արյուն են թափել և դա կարող է լինել միայ հայ ժողովրդի որոշումը: Ոչ նախագահը կարող է այդպիսի հարց բարձրացնել ու ոչ էլ որևէ մեկը»,-նկատեց Գիմիշյան:

Անդրադառնալով ռուսական «Կոսմոպոլիտան» լրատվամիջոցի հայտարարությանը Գիմիշյանը նկատեց, որ բազմաթիվ պարբերականներ կան որ արևմտյան աղբյուրներից են սնվում:

«Սա Ռուսաստանի շահերից չի բխում: Կոնֆլիկտի սառեցված վիճակը ռուսներին ավելի շատ է ձեռք տալիս, դրանով նրանք կոպիտ ասած՝ Ադրբեջանին «Կոկորդից բռնած» են պահում: Մյուս կողմից էլ սա Ռուսաստանի ուղղակի շահերից է բխում, քանի որ ստրատեգիական պարտնյորը ուղղակի հսկում է տարածքները: Մենք էլ ԵՏՄ անդամ ենք ու այդպես ճիշտ է: Հետո տարածքներ տալով Ռուսաստանը չի ստիպի Ադրբեջանին ԵՏՄ անդամ դառնալ, քանի որ կարող է տարածքները վերցնել ու հետո հրաժարվել անդամությունից: Ադրբեջանը ու Թուրքիան նույն բանն են: Թուրքիան էլ ՝ՆԱՏՕ է, իսկ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի շահերը չեն կարող համընկնել»,-եզրափակեց Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ