05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը երկրում գրիպի համաճարակի մասին է հայտարարել

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը երկրում գրիպի համաճարակի մասին է հայտարարել։ Նախարար Վերոնիկա Սկվարցովան հայտարարել է, որ երկրում գրիպի համաճարակը ժամանակից շուտ է սկսվել, գրում է Interfax.ru-ն։ «Մեզ համար սա շուտ է: Նախկինում ամեն ինչ ավելի ուշ էր լինում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս տարի գրիպի համաճարակը ՌԴ-ում կտարածվի ոչ միայն Չինաստանի հյուսիսային շրջաններից, ինչպես սովորաբար […]

Բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ,  Սևանում, Մարտունիում, Գավառում, Վայքում և Ջերմուկում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով  դժվարանցանելի են Գավառ-Սևան ավտոճանապարհը, Լանջիկ-Մարալիկ-Հոռոմի կամուրջ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածները: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը […]

Հունվարի 8-ից 14-ը մայրաքաղաքում ծնվել է 460 երեխա

Հունվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35255 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 460 երեխա՝  239 տղա, 221 աղջիկ:  

Այսօր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցն է

Ինը տարի առաջ այս օրը դավաճանաբար սպանվեց մեծանուն պոլսահայ լրագրող, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Ռասիմ Օզանը «Հրանտ Դինքը՝ որպես հայ» վերտառությամբ իր հոդվածում այսպես է գրում նրա մասին. «Այս ֆաշիստական մեդյա ուժերը Հրանտի դեմ հազարավոր լուրեր հրապարակեցին, քանի որ նա հայ էր: Այն միջավայրը, որտեղ […]

Հայաստանյան պատվիրակությունը չի բացում փակագծերը /վիդեո/

«Հայաստանյան պատվիրակույունն ունի տարբեր մշակած քայլեր՝ տարբեր սցենարների դեպքում, բայց հիմա շատ փակագծեր բացել չեմ կարող: Վստահ եղեք, որ հայկական պատվիրակությունը, ԱԺ-ն ու մեր երկրի շատ պաշտոնյաններ, բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի մենք գրանցենք հաջողություն, բայց ամեն ինչ չի կախված մեզնից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԷԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դեղագործական ոլորտը մենաշնորհներ չունի. Սամվել Զաքարյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է  «դեղերի մասին»  նոր օրենքը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին դիտարկումներ արեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նա այդ օրենքի նախագիծը համարեց երկար սպասված տարիների աշխատանք և հաջողություն՝ մասնավոր հատվածի և կառավարության համար: Զաքարյանը նշեց, որ օրենքի նախագիծը միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատաոճ է ընդգրկվում իր մեջ: «2015 […]

Հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը. Վահան Բաբայան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Ըստ նրա՝ այդ զեկույցները խախտում են ԵԽԽՎ կանոնակարգի կետերից մեկը, որը նախատեսում է համակողմանի ուսումնասիրություն և զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան: «Զեկույցներից մեկի […]

ԵՄ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն համարել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Ինչպես նշվում է ԵՄ պաշտոնական կայքում, Եվրամիությունը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ ԵՄ համար: «Անվտանգության հարցը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը` Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար: Երկուստեք արձանագրվել […]

Այլեւս ոչ մի խոզի գրիպ․ Ժիրինովսկին մտել է մկրտության ջուրը /վիդեո/

ՌԴ ուղղափառ եկեղեցին երեկ նշում էր Մկրտությունը։ Եւ չնայած ահավոր ցուրտ եղանակին՝ Մոսկվայում որոշ մարդիկ խիզախել են մտնել մկրտության ջրի մեջ, որոնց թվում՝ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։ Նա մտել է սառցե ջրի մեջ ու դուրս եկել՝ մի պահ կորցնելով խոսելու ունակությունը։ Քաղաքական գործիչը լրագրողներին միայն ասել է՝ վերջ, էլ ոչ մի խոզի գրիպ վախենալու չէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի