10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողության արդյունքում զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության […]

Լավրովն իր հետ Երեւան է բերում ԼՂ կարգավորման փաթեթ. Հրապարակ

Այսօր Երեւան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բնականաբար` առիթը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` պատերազմը եւ խնդրի խաղաղ կարգավորումը: Ըստ որոշ աղբյուրների` նա իր հետ բերում է խնդրի լուծման ռուսական առաջարկը` գուցե մի ամբողջական փաթեթ, ինչը, թերեւս, Մադրիդյան եւ Կազանյան փաստաթղթերի մոտիվներով է կազմվել: Թվում է` ծնունդով հայ /հայրական ազգանունը Քալանթարյան /Լավրովը պետք է հայամետ […]

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները պահանջագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանականներին

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները ապրիլի 19-ին պահանջագիր են հանձնել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներին` հանձնաժողովի նախագահ Էյսինկի գլխավորությամբ: Համագործակցող հայկական կազմակերպությունների պատվիրակությունը, բաղկացած Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի, Հայ Դատի հանձնախմբի, «ԱՅՈ» երիտասարդական կազմակերպության, «Գլաձոր» հայ ուսանողական կազմակերպության ներկայացուցիչներից, գոհունակությամբ են արձանագրել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում և աճող […]

Քոչարյանը կորցրել է. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Ռ. Քոչարյանը կորցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած բաժնեմասը: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս հերքեց, որ նման բան կարող է լինել: «Ինչ-որ բան կորցնելու համար պետք է այն ունենալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել»,-պատասխանեց Սողոմոնյանը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ինչ հարց լուծեց Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Որն էր Սերժ Սարգսյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի նպատակը: Բացի զինվորականների պարգևատրումից, ինչն իհարկե նրանք լիովին վաստակել են, և բացի հոսպիտալ և զորամասեր այցելությունից, Սարգսյանի այցի մնացյալ հատվածները մնացել են ընդհանուր ձևակերպումների ներքո: Մինչդեռ ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Սարգսյանի ղարաբաղյան այցն ինչ-որ բանով պետք է տարբերվեր նախորդ այցերից, առաջին հերթին իր քաղաքական կշռի իմաստով: […]

Թուրքերը շարունակում են կրակել երեխաների ու կանանց վրա սահմանին․ The Times

Բրիտանական The Times հանդեսի տվյալներով՝ թուրք սահմանապահները շարունակում են կրակել սիրիացի կանանց եւ երեխաների վրա, ովքեր փորձում են հատել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի փախչեն Սիրիայում տիրող պատերազմից։ Հանդեսի տվյալներով՝ արդեն 8 սիրիացի սպանված կա, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ «Նրանք սպանում են անզեն մարդկանց։ Այնտեղ մի փոքրիկ աղջիկ կար՝ հրազենային վնասվածքով, եւ մենք չէինք […]

Ինչ պայմաններում է ապրում Դիմա Բիլանը /ֆոտոշարք/

Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը ցուցադրել է երկրպագուներին իր առանձնատան լուսանկարները։ Երգիչը երկու տարի առաջ մերձմոսկովյան էլիտար թաղամասերից մեկում առանձնատուն էր գնել, եւ այսքան ժամանակ վերանորոգում էր այլն։ Այժմ առանձնատունը պատրաստ է, եւ Բիլանը ցուցադրել է այն իր երկրպագուներին։ Բիլանը պատմել է, որ իր տանը մի գաղտնի սենյակ կա, որտեղ կարելի է մտնել զգեստապահարանի միջով։ […]

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց վNorway Chess մրցաշարի առաջին տուրում: Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկած շախմատային մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Թոփալովն էր: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նիլս Գրանդելուիսը: Մրցաշարը կանցկացվի ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի