Քյարամը չփախավ և զոհվեց հրամանատարի կողքին. այսօր նա դարձավ 20 տարեկան
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/04/13087521_10209284315243108_4387049587212056750_n.jpg)
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրառել է.
«Այսօր՝ ապրիլի 27-ին, Արցախյան պատերազմի ամենալուսավոր տղերքից մեկը` Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան…
Շնորհավոր ծնունդդ, հերոս… Դու իմ ու իմ տղաների հերոսն ես,
Տարոնիս քո օրինակով եմ բացատրում, թե ինչպիսին պետք է լինի մեր զինվորը, անկախ նրանից հայ է, եզդի թե ասորի: Ասել եմ, որ դու եզդի ես, ու Հայաստանի ու Արցախի պարծանքն ես:
Հավերժ կմնաս մեր հուշերում, համեստ եղբայր
Հերոսները չեն մահանում
Հ.Գ. ովքեր դեռ չգիտեն(կասկածում եմ), Քյարամն էն հերսոսն է, որ գերադասեց չփախնել ու հրամանատարի` իմ մյուս հերոսի` Արմենակ Ուրֆանյանի կողքին զոհվել»: