15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը՝ ավտոբուսի պայթյունի մասին /վիդեո/

Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի հետեւանքով զոհերի թիվը հստակորեն հայտնելը դժվար է եղել:  Հենց դրա համար է, որ դեպքից հետո զոհված քաղաքացիների մասին տվյալները իրարամերժ են եղել.  սկզբում ասվել է 3, իսկ հետո 2 զոհի մասին:

Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«Մենք ասում էինք երկու կամ երեք: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ եթե դուք լինեիք դեպքի վայրում, այդ հարցը չէիք տա, որովհետեւ  դա այնպիսի դեպքի վայր էր, որ դժվար էր ասել՝ 2-ն են, թե երեքն էր, որովհետեւ մենք այնտեղ նայում էինք, տեսնում էինք եւ դժվար էր ասել, թե քանի զոհ է եղել»,- ասաց նախարարը:

Նախարարն ընդգծեց այժմ իրատեսալան չէ այն գհաղափարը, որ ավտոբուսներում ստուգող սարքեր տեղադրվեն, որպեսզի քաղաքացիներն ավելի ապահով լինեն ավտոբուսներում: «Սա դեպք է, որ տեղի է ունեցել… Իրավապահները շատ լավ աշխատեցին, մենք միասին աշխատել ենք: Ես կարծում եմ, որ այսպիսի դեպքեր չեն լինի, որովհետեւ ՀՀ-ում կարելի է ասել, որ դա աաջինն էր եւ շատ քիչ է լինում այդպիսի դեպքեր»,- շեշտեց նախարարը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ