07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Չի կարելի թույլ տալ ագրեսիայի նոր բռնկումը Լեռնային Ղարաբաղում․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակում պետք է զսպվածություն ցուցաբերել, այժմ առաջնահերթ խնդիրն ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է, գրում է РИА Новости-ն։

«Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր այն բանի հաստատումն Է, որ այժմ, ինչպես երբեք, պահանջվում Է ցուցաբերել զսպվածություն եւ հասնել կայունության վերականգնման»,-ասել է Զախարովան։

Նա նշել է նաեւ, որ կողմերին անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը, որը նպատակամղված լինի կայուն խաղաղ կարգավորման հասնելուն:

«Այժմ առաջնահերթ խնդիրը իրադրության հանդարտեցումն Է, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալը եւայնպիսի մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր թե՛ իրադրության հանդարտեցմանը, թե՛, իհարկե, բանակցային գործընթացի գործարկմանը: Սրանք սկզբունքորեն կարեւոր բաներ են»,ընդգծել է Զախարովան:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ