‹‹Հենց խոսափողը տեսնում եք բոլորովին ուրիշ մարդիկ եք դառնում››
Ղարաբաղաադրբեջամնական սահմանին տեղի ունեցող վերջին սրացումներից հետո ակնհայտ դարձավ՝ կան թույլ օղակներ. թերացումներ կան ոչ միայն ռազմական այլև մնացյալ ոլորտներում: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
‹‹Տրամաբանական էր՝ ՊՆ ԶՈւ պաշտոնյաներին պաշտոններից ազատելը: Արդյոք գրավոր կամ բանավոր հանձնարարականներ տրվել են ձեր ենթակայության տակ գտնվող պատկան մարմիններում ուսումնասիրություններ կատարելու և նմանատիպ ի՞նչ փոփոխություններ են սպասվում այլ ոլորտներում››,- հերցրեց Թևան Պողոսյանը:
Ի պատասխան վերոնշյալ հարցի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե պատգամավորն ազատ է իր կարծիքներն արտահայտելու հարցում, բայց կառավարության անդամները չունեն այդ հնարավորությունը:
‹‹Ցանկացած քայլ, հայտարարություն կոնկրետ պատասխանատվություն է ակնկալում: Ապագայում մենք հանդես ենք գալու համապարփակ հայտարարությունով և այն բոլոր փոփոխությունները որոնք մենք պետք է իրականացնեինք 2016 թվականին, դրանք վերանայվելու են և մենք կներկայացնենք այս պատերազմից հետո թե ինչ քայլեր ենք նախատեսում և ինչ նոր փոփոխություն ենք կատարում մեր ռազմավարության մեջ ու կներկայացնենք հանրությանը և ԱԺ-ին: Երբ կարող ենք սպասել այդ փաթեթին: Ես չեմ կարող ասել այս դահլիճում հնարավորություն կլինի քննարկել դա, թե ոչ››:
Վարչապետն ընդգծեց՝ հարկ է լինել միասնական: Այս օրերին չի կարելի միյանց քարկոծել:
‹‹Կոչ եմ անում մեր քաղաքական ուժերին՝ անկախ նրանից իշխանական են, թե ընդդիմադիր, հավաքվենք ու քննարկենք: Բայց դա անենք առանց մամուլի, որովհետև հենց խոսափողը տեսնում եք բոլորովին ուրիշ մարդիկ եք դառնում: Պետք է փորձենք մեր խնդիրները միասին լուծել››, – ասաց վարչապետը: