05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

15 տարի անց ծնողները գտել են դստերը, ում մահացած էին համարում /վիդեո/

Շոկային միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Սվերդլկովսկի շրջանում։ Ընտանիքը 15 տարի անց հետ է վերադարձրել դստերը, ում մահացած էին համարում։ Աղջիկը ծնվել է մտավոր ծանր հետամնացությամբ, եւ բժիշկները համոզել են երեխայի մորը, որ աղջիկը ամբողջովին կաթվածահար կլինի ողջ կյանքում ու համոզել են հրաժարվել նրանից։ Երեխային ինտերնատ են տարել, սակայն մայրը անընդհատ այցելել է նրան։ Մի […]

Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ մի քանի գործ է ուղղարկվել դատարան

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 19-ի դրությամբ, 8-ով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 7 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, […]

Դիմելիությունը նվազում է. Տեսանյութ

Վերջին 3 օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է  թե՛ հիվանդանոցային, թե՛ առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։ Գրիպով և սուր շնչառական վարակներով մեծաթիվ հիվանդներ առողջացմամբ դուրս են գրվում, վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների  մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ […]

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և  մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից 2016 թվականին ևս կշարունակվեն սիրիահայ ընտանիքների աջակցության ծրագրերը: 2015 թվականին քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 սիրիահայ կարիքավոր ընտանիքի, նրանցից 72-ին` «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում: Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ավելի քան 160 ընտանիք  ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։ Այս […]

Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ընթացքից և բարձր գնահատել դեսպանի աշխատանքն այդ ուղղությամբ: Ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման համար մեծ ներուժի առկայությունը՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել  […]

Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայատյաց գրություն է հայտնվել

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին Թուրքիայում հակահայկական դրսևորումներ են գլուխ բարձրացնում: Մասնավորապես Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է«տառապանք հայերին» գրությունը, գրում է Ermenihaber.am-ը: Իսկ երկու տարի առաջ Դինքի մահվան տարելիցի առթիվ «Ակոս» թերթի գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ թուրք ոստիկաններ սպիտակ բերետներ էին կրում: Դա  արժանացել […]

Քանի՞ խախտում է գրանցվել տոնական օրերին սննդամթերքի անվտանգության վերաբերյալ

Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են դիտարկումներ և մշտադիտարկումներ: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մինչև հունվարի 16-ը դիտարկումներ են կատարվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման 347 կետերում (գյուղատնտեսական […]

Հայ աշակերտները 16 մեդալ են նվաճել. Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ում գրել է. «Ալմա Աթայում տեղի ունեցող 2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճեց 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ, 7 բրոնզ: Կեցցեն մեր երեխաները և նրանց ուսուցիչները: Շատ ապրեք»:

Դատարանը վերահաստատել է մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը

«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Խ.Խաչիկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել հունվարի 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի