05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Երևան ջրից» հայտնում են

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2015թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4280 փորձանմուշ: Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող […]

Թուրքիայի ներկայությունն արդեն անտանելի է․ Իրաքի արտգործնախարար

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին ընդունել է Բաղդադում  ԱՄՆ-ի դեսպան Ստյուարտ Ջոնսին, Ֆրանսիայի դեսպան Մարկ Բարթինիին և Անգլիայի դեսպանի օգնական Բելինդա Լեվիսին: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ hանդիպման ժամանակ Ջաֆերին անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը: Իրաքի արտգործնախարարը ցանկություն է հայտնել, որպեսզի նշյալ երեք  երկրներն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Իրաքին: «Իրաքյան տարածքում թուրքական […]

Դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության  որոշ ավտոճանապարհներին  տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ […]

ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը «ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել […]

Ամալ Քլունին կարող է պաշտպանել Խադիջա Իսմայիլովային ՄԻԵԴ-ում

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին կարող է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի գործը, որն արդեն ուղարկվել է ՄԻԵԴ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Ներկայումս այդ հարցը քննարկվում է։   Հարկ է նշել, որ Իսմայլովան ՄԻԵԴ է դիմել 2015թ. սեպտեմբերին՝ բողոք ներկայացնելով ապօրինի կալանքի դեմ:

Գյումրու քաղաքապետարանն ընդառաջել է վարորդներին

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. «Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական  վիճակը,  նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահաջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատեց.  համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար: Նման որոշման հիմք հանդիսացել է նաև […]

Մի՛ սպանեք քաղաքս. Հրաչուհի Ութմազյան

Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը Facebook-ի իր անձնական էջում անդադարձել է Արամի-Աբովյան փողոցում գտնվող հնակառույց շենքի քանդման փաստին` այսպիսի գրառում կատարելով. «Երբեմն արձագանքե՜ք… Շարքային քաղաքացին այնքա՜ն լավ է զգում իրեն, երբ տաքուկ մի անկյունից արդարացի բողոքի ձայն է լսում: Երբեմն ձայն հանեք, ի սեր Աստծո: Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքեր չունեմ…. Միայն ցավ….Ո՞ւր […]

Ինչի մասին են խոսել Օբաման եւ Էրդողանը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել եւ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման իր ցավակցություններն է հայտնել Ստամբուլում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի առնչությամբ: Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն ահաբեկչության, մասնավորապես «Իսլամական պետության» և Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:  

Կառավարությունը թույլատրեց երեք հիվանդ երեխաների որդեգրումը

Կառավարության այսօրվա նիստում առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի որդեգրման թույլտվության վերաբերյալ որոշում կայացվեց: Քանի որ որդեգրման վերաբերյալ հարցը գաղտնի է, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդամենը տեղեկացրեց, որ երեխաներից երկուսը որդեգրվում են Իտալիայի քաղաքացի համարվող անձանց կողմից, իսկ երրորդը՝ Ֆրանսիայի քաղաքացու: «Բոլոր երեխաներն ունեն առողջական լուրջ խնդիրներ»,- տեղեկացրեց նախարարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի