24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և Վրաստանի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում միջպետական հարաբերություններին, հստակեցնում […]

Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Խիդաշելիի այցը Հայաստան և նշել, որ նման մակարդակի այցելությունները նպաստում են երկու հարևան պետությունների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության […]

Դերասանների հետ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հանդիպել է  «Հատուկ բաժին» ֆիլմաշարի ստեղծագործական խմբի անդամների հետ: Վլադիմիր Գասպարյանը կարեւորել է  հեռուստադիտողների հետաքրքրությանն արժանացած ֆիլմաշարի նշանակությունը ոստիկանության աշխատանքի լուսաբանման ու հանրության իրավական դաստիարակության գործում եւ դրական գնահատեց ստեղծագործական խմբի աշխատանքը: Հանդիպման ավարտին ստեղծագործական խմբի անդամները՝ ոստիկանության աշխատանքը ներկայացնելու եւ հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում ոստիկանությանն աջակցելու համար,  Վլադիմիր […]

Ռոբերտ Արզումանյանը վերադառնում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ժամանել է Թուրքիա: Մեր առանցքային խաղացողներից մեկը Թուրքիա է մեկնել Կարագանդայի «Շախտյորի» ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով: Ղազախական ակումբն այնտեղ անցկացնում է երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ 2013-2014 թվականների Ռոբերտ Արզումանյանը խաղացել է Ղազախստանում` պաշտպանելով «Ակտոբեի», գույները: 2015 թվականի հունվարից Արզումանյանը հանդես էր գալիս Պերմի «Ամկարում»:

Վեց հազար դոլար Հովիկի համար /վիդեո/

Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Մանկական ուղղային կաթվածով՝ արտահայտված սպաստիկ քվադրիպելիգիայով: Երեխան տառապում է ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրայով և արդեն մեկ անգամ հնարավորություն է ստացել որոշակի բուժում անցնելու աղեստամոասային տրակտում առաջացած հիվանդությունների դեմ: Հետագա բուժման համար ծնողներին կրկին գումար է անհրաժեշտ: Հովիկի մոտ կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, սակայն երեխան գամված է  հաշմանդամի անվասայլակին: Այժմ […]

13 քրեական գործ ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից  տեղեկացնում են, որ ս.թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է  ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների  և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 62 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 13 քրեական  գործով նախաքննությունն ավարտվել է և դատախազի կողմից գործն […]

Բարձրացնում են կենսաթոշակներն ու նպաստները /վիդեո/

Ռուսաստանում կենսաթոշակները կբարձրացվեն 4 տոկոսով։ Կբարձրացնեն թե ապահովագրման, թե պետական թոշակները։ 2016-ին ապահովագրական նպաստի չափտ միջինը կկազմի 13 հազար ռուբլի։ Նշվում է նաեւ, որ մանկական նպաստի չափը եւս կավելանա 7 տոկոսով։ Մանրամասները՝ տեսանյութում

Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Չիլի մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Էրդողանը անդրադարձել է ռուսական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռի կողմից օրերս Թուրքիայի օդային սահմանը խախտելու լուրերին, գրում է Ermenihaber.am-ը: «Չնայած անգլերեն ու ռուսերեն լեզուներով մեր հնչեցրած բոլոր նախազգուշացումներին՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է մեր օդային սահմանը: Մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի