Ի՞նչ խախտում, էս ինչ խաբար է… Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեց /վիդեո/
Քիչ առաջ Ազգային ժողովում ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Տեղեկացնենք՝ նախագիծը քվեարկության դրվեց երկու անգամ:
Կողմ քվեարկեց 98, դեմ՝ 9 եւ ձեռնպահ 5 պատգամավոր:
ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը բոյկոտեցին քվեարկությունը:
Քվեարկությունից հետո Լևոն Զուրաբյանը բողոքեց քվեարկության արդյունքից: Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք պնդեցին՝ վարման կարգով՝ քվեարկությունից առաջ պետք է ձայն տրվեր պատգամավորներին, ինչը չարվեց:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան՝ ասաց.
«98 հոգի, օրը ցերեկով, տեսախցիկների առաջ կողմ է քվեարկել: Ի՞նչ խախտում, էս ինչ խաբար է»:
Մանրամասները՝ տեսանյութում: