28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր աղբավայր կսպասարկի մոտ 1.85 մլն բնակչի

  Դեռեւս 2015  թվականին  ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեց «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին համաձայնագիրն, որի շրջանակներում ՎԶԵԲ-ը Ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագիրը միտված է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը, որի շրջնականերում նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային […]

Սերժ Սարգսյանն այսօր երթևեկել է մետրոյով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին և երկրորդ վարկային ծրագրերով նախորդ վեց տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների […]

«Դրանից ադրբեջանցիները նյարդայնանում են, հայերը՝ ուրախանում» /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող բանաձև: Նկատենք, որ սա  արդեն հինգերորդ նահանգն է, որն այսպիսի որոշում է ընդունում: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Քաղաքական առումով՝ դրանից ոչ մի բան ակնկալել պետք չէ, քանի որ այս իրադարձությունը քաղաքական կարևորագույն իրադարձություն չէ:  Նանահգները չունեն պաշտոնական գործառույթ հանրապետությունները […]

Վրաստանում «Սեր» ֆիլմն արգելել են․ այն պոռնոգրաֆիկ է ճանաչվել

Վրաստանում արգելվել է ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի «Սեր» ֆիլմը, որը սկզբում հայտնվել էր վրացական մի քանի կայքերում, սակայն հանվել է: Խնդիրն այն է, որ ֆիլմը պոռնոգրաֆիկ է ճանաչվել փորձաքննության արդյունքում, գրում է apsny.ge-ն։   «Մեր իրավապահները պահանջել են արգելել այդ ֆիլմը, քանի որ համաձայն Վրաստանի օրենսդրության՝ պոռնոգրաֆիայի տարածումն արգելված է: Իսկ մեր փորձագետները եզրահանգել են, որ […]

Մկները տարան…/վիդեո/

Պատերազմը մնում է պատերազ, այն իր մեջ բազմաթիվ էջեր ունի, որոնք թերթվում են տասնամյակներով ու էլի բացահայտվելու սպասող պատմություններ են մնում: Լրագրող Հրանտ Ամիրյանը ծնունդով Արցախից էր, սակայն դեռ պատանի հասակից տեղափոխվել էր  Երևան: Հայրենի հողը պաշտպանելու անդիմադրելի ուժը նրան տարավ ծննդավայր: Հադրութի շրջանի հին թաղերի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Հրանտը տարիներ անց իր հուշերով կիսվեց […]

Սպարապետը սիրում էր Ուռա-ուռա» և «Պառավ յար» երգերը. Սեյրան Սարոյան

Այսօր բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը: Վերջիններս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սպարապետի հիշատակին, ապա փոքրիկ հուշեր պատմեցին Վազգեն Սարգսյանի մասին: «Անկախ նրանից, թե ինչ խառը վիճակում էինք, Վազգենը մեզ միշտ երգեցնում էր, շատ ուրախ մարդ էր»,-ասաց Մանվել Գրիգորյանը: Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի սիրած […]

Իրանական ցուցահանդես՝ մեր երկրում

Ս. թ. մարտի 11-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում  կներկայացվի իրանցի ժամանակակից նկարիչների շուրջ հինգ տասնյակ աշխատանք­ներ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. ապրիլի 11-ը:

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր հոսպիտալացվել է, նա այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Թե ինչ է պատահել դերասանին, չի նշվում։ Հայտնի է միայն, որ նրա սրտաբանական բաժանմունքում է։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել էր՝ գրիպի պատճառով։ Հիշեցնենք նաեւ, որ 80-ամյա դերասանն օրեր առաջ ամուսնացել է 36-ամյա սիրելիի՝ Վիտալինայի հետ։

Ինչպես են գաղտնալսել փաստաբանին

Մամուլում շրջանառվեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին գաղտնալսելու մասին լուրերը: Հրապարակմանը նույն օրը ընթացք է տրվել. «Նկատի ունենալով, որ այն չէր պարունակում կոնկրետ տեղեկություններ, թե որ քրեական գործով իրականացված օպերատիվ-հետախոզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներին է վերաբերվում, առաջարկվել է փաստաբանին ներկայացնել փաստական հանգամանքներ և մարտի 1-ին փաստաբանը ներկայացրել է գրավոր հաղորդում»,- այս մասին տեղեկացրել են ՔԿ մամուլի ծառայությունից: […]

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կշարունակի պայքարը

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտին է մոտենում Դևիսի գավաթի խաղարկությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Հայաստանի ընտրանին հերթական խաղում մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Միքայել Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով հաղթեց Էրբեր Սուլստարովային, այնուհետ Միքայել Ավետիսյանը երեք սեթում՝ 6:3, 3:6, 2:6 հաշվով պարտվեց Ֆլավիո Դեսին: Իսկ ահա զուգախաղում Ավետիսյան-Խաչատրյան զույգը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի