28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին

Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Ֆեյսբուքը հարկ կվճարի

Ֆեյսբուք սոցիալական կայքի տարեկան եկամուտը կազմում է 18 մլրդ դոլար, ուիստի այն արդեն չի կարողանա խուսափել հարկերից:  տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն։ Մասնագետները Ֆեյսբուքի գործունեությանը դեռ 2014 թվականից են սկսել ուշադրություն դարձնել, երբ ընկերությունը վճարել էր 4 327 ֆունտ ստերլինգ (6 121 դոլար) եկամտահարկ ամսական 1 մլրդ ֆունտ (1,41 մլրդ դոլար) եկամտի դեպքում։ Այս ընկերությունը որոշել  է ընդարձակել […]

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ: Երկրապահ կամավորականների միության անդամների և ազատամարտիկների հետ միասին  բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցել Սպարապետի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին: Նույն օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում […]

«Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում մարտի 8-ին կանանց անակնկալ է սպասում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում մարտի 8-ին կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են այցելել և ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին առավոտյան ժամը 11:00-ից սկսած: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի […]

Ինչ գիտեք կարկադեի մասին

Կարկադեն հարուստ կարմիր գույնի հիանալի թարմեցնող ըմպելիք է: Եգիպտոսում և այլ տաք երկրներում այն համարում են բոլոր հիվանդություններից փրկող համադարման։ Կարկադեն պարունակում է օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: Մագնեզիումի շնորհիվ այն թեթև հանգստացնող, քնաբեր և սպազմոլիտիկ ազդեցություն ունի, կարգավորում է նյութափոխանակությունը: Կալցիումը և ֆոսֆորը, որոնք նույնպես մտնում են նրա կազմի մեջ, նպաստում են ոսկրերի, ատամների […]

Ցեղասպանության մասին ֆիլմը կարող է Օսկարի հավակնել

The Playlist բլոգի կանխատեսմամբ՝ Հայոց ցեղասպանության  մասին պատմող «Խոստումը»  ֆիլմը, որի գլխավոր դերերում են լինելու հայտնի Օսկար Այզեքը և Քրիստիան Բեյլը, կարող է ընդգրկվել 2017 թվականի «Օսկարին» առաջադրվելիք ֆիլմերի ցանկում, գրում է asbarez.com-ը։ Նշվում է, որ ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն ակնկալվում է, որ նկարահանումները երկար չեն տևի:  Ակնկալվում է, որ ֆիլմը ցուցադրության դուրս […]

Սպարապետը լսում է…

Հայաստանն ավելի ուժեղ կլիներ, ավելի  հզոր, եթե ողջ լիներ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես ուզում եմ շնորհավորել կառավարության ժողովրդի անունից իր ծննդյան առիթով։ Սպարապետը լսում է, որ հայ ժողովուրդը և իշխանությունները բարձր են գնահատում իր ներդրումը Արցախի ազատագրման ու  երկրի կայացման գործում», – ասաց վարչապետը։

«Դատարկ խոսակցություններին վե՛րջ տվեք»

Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել, թե ինչն է չնդունվել ու ինչը չի ընդունվել,  լրագրողների հետ զրույցում  նշել է   վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները նկատել են, որ  նոր Ընտրական օրենսգրքի նախագծում չեն ընդգրկվել ընդդիմության առաջարկները: Այս դիտարկմանը վարչապետն արձագանքել է. «Դատարկ խոսակցություններին վե՛րջ տվեք, հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի