28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արտակարգ իրավիճակ Երևանում

Երեկ՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Ֆրունզեի փողոցի թիվ 135 տան մոտ գտնվող եռահարկ տանիքին մի երիտասարդ է կանգնել ու սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ […]

Մարտի 8-ին եղանակը ջերմություն կբերի

Մարտի 7-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻ նախարարությունը:Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ին կնվազի, իսկ 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում մարտի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 14-16, գիշերը` 5-7 […]

Լացելու վիճակ

«Ես ամբողջ կյանքում  5  հազար դրամից ավելի հոսանք չեմ ծախսել, բայց այս ամիս գնացի տվյալները ստուգելու` 27 հազար դրամ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքեց Ժենյա Պողոսյանը`  Տիգրան Մեծի 29 Ա հասցեի բնակիչը: Պողոսյանը նշեց, որ իր կենսաթոշակը ընդամենը 25 հազար դրամ է ու վճարելով 27 հազար դրամ` հայտնվել է անելանելի վիճակում. «Դե ասեք ինչո՞վ ապրեմ: […]

Կարասինն ու Մամեդյարովը անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին

Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: «Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության թեմատիկային»,-նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ կողմերը քննարկել են նաև Կասպյան տարածաշրջանում միջազգային […]

«Բարսելոնա»-ն չի ուզում հրաժարվել Մեսսիից

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ցանկանում է Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2022 թվականը: Այս մասին գրում է  Gazeta.ru-ն՝ հղում անելով El Mundo Deportivo-ին: Հիշեցնենք, որ պայմանագրի ժամկետը կսպառվի  2018 թվականին: «Բարսելոնա»-ն ցանկանում է, որ ֆուտբոլիստն ակումբի կազմում մնա նաև այդ ժամկետի ավարտից հետո:  Նշենք, որ վերջին շրջանում  Մեսսին Իսպանիայի առաջնությունում 22 խաղ է ունեցել […]

Կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին

Մարտի 4-ին, ժամը 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Նարեկացի թաղամասում հայտնաբերել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գայանե Հովհաննիսյանին, ով փետրվարի 20-ից ՌԴ Սևաստոպոլ քաղաքի Գագարինսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզման նախաձեռնողին:

Ոստիկանությունը 160 միլիոն կվճարի «Հայփոստ»-ին

Կառավարության կայքում` մեկ անձինց կատարվող գնումներ բաժնում հրապարակվել է Ոստիկանության և «Հայփոստ» ընկերության պայմանագիրը, որտեղ նշվում է,  ընկերությունը պարտավորվում է Ոստիկանությանն ապահովել փոստային կապի ծառայություններ, այդ թվում` արագընթաց փոստային ծառայություններ, հեռագրային և այլ ծառայություններ: Պայմանագրով, որը կնքվել է 2016 թվականի հունվարի 14-ին, Ոստիկանությունը պարտավորվում է, «Հայփոստ» ընկերությանը վճարել 160 միլիոն դրամ` մատուցած ծառայությունների դիմաց:

Քայլ առ քայլ

  Նորաստեղծ «Գնիշիկ»  պահպանվող լանդշաֆտի (ՊԼ) տարածքը կունենա ոչ միայն բնապահպանական նշանակություն, այլեւ հիմք կլինի ազդակիր համայնքների կայուն ու օրինակելի զարգացման համար, եւ մարդու ու բնության միջեւ կապահովվի հավասարակշռված գոյակցություն: Պահպանվող լանդշաֆտի առաջնային նպատակներից մեկն այն է եղել, որ իրենց հանգիստը ծրագրող զբոսաշրջիկները կարողանան լիարժեք վայելել տարածքի  վայրի բնությունը եւ պատմական ժառանգությունը: Արդեն իսկ առանձնացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի