15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ չի կարող խոսք լինել բանակցությունների մասին. Միքայել Մելքումյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց՝ այս պահի դրությամբ՝ Մադրիդյան սզբունքները կիրառելի չեն:

‹‹Այս պահին սահմանային լարվածությանը զուգահեռ՝ չի կարող խոսք լինել բանակցությունների մասին››, – ասաց Մելքումյանը:

Անդրադառնալով ԸՕ-ին՝ Մելքումյանն ասաց. «Մենք մասնակցել ենք 4+4+4 ձևաչափով քննարկումներին և պիտի ասեմ՝ որոշ առաջարկություններ իսկապես  ընդունվել են»: Մելքումյանն ընդգծեց՝ ընտրատեղամասերը տեսանկարահանելը կարող է խափանվել տեխնիկական խնդիրների պատճառով. տեխնիկա է, բացառված չեն այդպիսի երևույթները:

Անդրադառնալով  ցուցակների հրապարակմանը՝ Մելքումյանն ասաց՝ այն, որ ընտրությունից հետո ցուցակները կտրամադրվեն դիտորդներին և վստահված անձանց, դա   որոշակիորեն կարող է  լուծել տարաբնույթ խնդիրներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ