15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանություններն իջան մանր աճպարարությունների մակարդակին. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզված է՝ ստեղծված իրավիճակում մեր գլխավոր խնդիրը պիտի լինի միասնականությունը: ‹‹Բայց միասնականությունը գործ է, և այդ գործն առաջին հերթին պիտի անի իշխանությունը։ Ընդդիմությունը միայն կարող է խոսել։ Մենք հիմա չպիտի զբաղվեինք Ընտրական օրենսգրքով, բայց զբաղվում ենք, որովհետև 2017-ին նշանակված են ընտրություններ։ Պարզապես,  տպավորություն է ստեղծվել, թե իշխանությունները չեն հասկանում, որ լուծվում է ոչ թե իրենց, այլ Արցախի գոյության հարցը»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւ հավելում` երեկ ԸՕ նախագծի առաջին ընթերցման քվեարկությանը իշխանություններն իջան մանր աճպարարությունների մակարդակի։

‹‹Երեկվա իր աճպարարությամբ, կանոնակարգի մասին օրենքի կոպտագույն խախտումները անընդունելի էին: Արդյունքը քվեարկության կեղծված լինելն է։ Մենք կոչ ենք անում իշխանություններին սթափվել»:

Զուրաբյանը բոլորին հորդոչեց վեր կանգնել մանր-մունր խնդիրներից ու հարցերից. հայրենիքը վտանգի մեջ է և հարկ է լինել լրջախոհ և միասնական:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ