15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հստակեցվել են զոհված զինծառայողների սոցիալական կարիքները եւ աջակցության ուղղությունները

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական էր տվել ուսումնասիրել զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները: Ուսումնասիրւթյան արդյունքներն այս նիստին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ-կենցաղային հարմարությունները և այլ տվյալներ», նշել է նախարարը, հայտնելով, որ ուսումնասիրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքները Երևանից և ՀՀ 9 մարզերից:

Ուսումնասիրված ընտանիքներից 1. Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ Մինչև 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ: Երեխաների թիվը կազմում է ընդամենը 17: 2. Ուսանող ունեցող ընտանիքներ Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ: 3. Զբաղվածություն և աշխատանքի կարիք Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն ցանկություն են հայտնել աշխատել: Որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ: 4. Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության և սպասարկման կարիք Զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները` վիրահատության կարիք, ինչպես նաև` հոգեբանական ծառայության: 5. Վարկային պարտավորություններ, կոմունալ վարձավճարների հետ կապված կարիքներ Զոհված զինծառայողների ընտանիքների մի մասն ունեն նաև վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ` նաև կոմունալ վճարումների դիմաց: 6. Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմում ծառայողի առկայություն Զոհված 3 զինծառայողների եղբայրները պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներ են:

Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը ի սկզբանե գտնվել են նաև ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տվյալ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների և կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել են և շարունակում են տրամադրվել դրամական օժանդակություններ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար` մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաև 1,4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման և 700000 դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ` օրենսդրությամբ սահմանված չափերով: «Այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել` օգնության ձեռք մեկնելու նշված ընտանիքներին: Եվ այս գործընթացները առավել նպատակային և հասցեական դարձնելու համար առաջարկում ենք դնել համակարգային հիմքերի վրա` ընդգրկելով «սոցիալական աշխատողի» ինստիտուտը», հայտնել է Արտեմ Ասատրյանը, ավելացնելով, որ աշխարհազորայինների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրականացումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը դրվել է պաշտոնական շրջանառության մեջ: «Ինչ վերաբերվում է վիրավորված և տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողներին, ապա նրանք բոլորը ստանում են բարձրակարգ ծառայություններ առողջապահական հաստատությունների և բժիշկների կողմից, և նախատեսում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել նրանց` հետագա սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,նշել է նախարարը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ