28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարաձայնություններ՝ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հետ բանակցություններում անհամաձայնություն է հայտնել ԶԼՄ-ների ազատության եւ քրդերի հարցում ԵՄ տեսակետներին: Ինչպես հայտարարել է Մարտին Շուլցը, Դավութօղլուի հետ քննարկվել են բոլոր հնարավոր հարցերը` փախստականների խնդիրը, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, այդ թվում` միգրացիայի հետ պայքարի գծով գործողությունների ծրագրի կատարումը, փախստականներին վերադարձնելու մասին համաձայնագիրը եւ […]

Մտահոգիչ փաստեր հայուհիների մասին

«Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ կանայք ստանան ավելի բարձր աշխատավարձ, քան` տղամարդիկ»,-հայտարարեց անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության» արդյունքները: Մանասյանի  խոսքով՝ պետական հատվածում զբաղվածների շուրջ 60  տոկոսը կանայք են,  բայց նրանց 50 տոկոսից ավելին ստորին օղակներում են զբաղված՝ որոշում կայացնող չեն: Ըստ վիճակագրության՝ բարձրագույն […]

Երեւանի մետրոպոլիտենը նշում է` 35 ամյակը

35 տարի առաջ Երեւանում բացվեց Երեւանի մետրոպոլիտենը, որն ի սկզբանե Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է  1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977թ-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ […]

Ուսումնափորձնական- արտադրական բազա՝ ԼՂՀ-ում

2016թ. ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանի Արաքսավան համայնքում` «Արաքսի հովիտ» տեղամասում, կկառուցվի ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազա: Այն կառուցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի աջակցությամբ։ Բազան բաղկացած է լինելու վարչական շենքից, հանրակացարաններից և օժանդակ կառույցներից։ Ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազան ստեղծելով՝ հնարավորություն կընձեռվի ագրարային համալսարանի ուսանողներին իրենց ուսումնական և գիտաարտադրական գործունեությունը ծավալել նաև Արցախում։ […]

Թուրքական ընդդիմադիր Zaman թերթն այսուհետև կղեկավարեն պետական հոգաբարձուները

Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել հեռացնել «Feza Gazetecilik» մեդիահոլդինգի ղեկավարությանը` կառավարումը հանձնելով պետության կողմից նշանակված հոգաբարձուներին: Մեդիահոլդինգի կազմում է գտնվում նաև թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթը, որը հայտնի է Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերով: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` մեդիահոլդինգի ղեկավարումն իր ձեռքը վերցնելու պետության որոշումն […]

Ազատության հրապարակում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել

«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ նախօրեին Ազատության հրապարակում ինքնասպանության փորձ է եղել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից: 38-ամյա տղամարդը փորձել է բենզինը լցնել իր վրա և ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանության փորձը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հարուցվել է քրեական գործ

Գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ մի քանի դրվագներով ծանր հանցագործության դեպքերով քննվող քրեական գործով ամբաստանյալ Գոռ Զ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություններ կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունքները տվել է […]

Ինչո՞վ է պայմանավորված նավթի համաշխարհային գների աճը. պարզաբանում է տնտեսագետը

Նավթի գինն այսօր աճել է 1,875%-ով: Այսպիսով՝ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե  39,46 դոլար:  Իսկ WTI տեսակի նավթի գինը հասել է  36,61 դոլարի: Խոսելով այս թեմայի մասին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. ‹‹Այժմ համաշխարհային շուկայում նավթի գնի մակարդակը պայմանավորված է նրանով, որ արտահանող երկրները որոշակիորեն կրճատել են արտահանման ծավալները: Նավթարդյունաբերող երկրների […]

Փոստանջյանի դուստրերին չի գրավում

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց, որ իր դուստրերը ցանկանում են իրենց հոր պես  բժիշկ դառնալ: Փոստանջյանի դուստրերին պատգամավորի աշխատանքը չի գրավում: Փոստանջյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ քաղաքականության մեջ գենդերային  խնդիրներին: «Հայաստանում կանայք քաղաքական դաշտում իրենց տեղը դեռևս լիարժեք չեն զբաղեցնում։  Մեր երկրում երիտասարդ կանայք կրթված են, իրենց ինքնազարգացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի