15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վիրավոր զինծառայողները բուժումը կշարունակեն արտասահմանում

«Կենտրոնական հոսպիպատալում այս պահին 58 վիրավոր կա, որից 56-ը զինծառայող են և երկուսը ԵԿՄ անդամներ: Այսօրվա դրությամբ ունենք մեկ դուրսգրում: 14 մարդ գտնվում է բուժական-վերականգնողական վիճակում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Ասատուրյանի փոխանցմամբ զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ  ծանր է, իսկ երեքինը ծանր-կայուն է  գնահատվում:

«Բոլորի մարտական ոգին բարձր է: Նույնիսկ անդամահատված վիրավորները թողենես՝ հենց հիմա էլ վազելով  կգնան առաջնագիծ: Մենք ունենք հոգևոր սպասավոր, որը մշտապես զրուցում է հոսպիտալում գտնվող ծինծառայողների հետ: Մենք ունենք մեր հավատը, մեր կրոնը, ինչը ամուր է պահում հայ զինվորին: Պետության հիմքում էլ ընկած է բանակն ու եկեղեցին:

Հոսպիտալի պետը նշում է, որ նմանօրինակ ագրեսիան սպասելի էր, քանի որ արդեն 24 տարի Հայաստանը գտնվում էր՝ ոչ պատերազամական և ոչ էլ խաղաղ կարգավիճակում:

«Հրադադարը խաղաղություն չէ  և սահմաններին մշտապես եղել են անհանգիստ իրավիճակներ, կրակոցներ: Մեզ համար սա սպասելի իրավիճակ էր ու այդ պատճառով էլ մեր բուժանձնակազմը պատրաստ էր»,-ասաց Արամ Ասատուրյանը:

Զինվորական բժիշկը անդրադարձավ նաև վիրավորների տեղափոխման հարցին.

«Մենք միշտ մեր ուսումնական փուլերի ընթացքում մարտական պատրաստություն ենք ստանում: Լինում են տեսական և գործնական պարապունքներ: Շատ արագ ցուցաբերվեցին ստացված տեսական գիտելիքները

Ասատուրյանը տեղեկացրեց նաև, որ կան պայմանավորվածություններ մի շարք զինծառայողների բուժումը արտասահմանում շարունակելու. «Դա հիմնականում բարերարների միջամտությունն է: Հայ համայնքներն են, որոնք իրենց ցանկությամբ որոշել են իրենց վրա վերցնել այդ առաքելությունը: Չնայած մենք հիմա կարողանում ենք ժամանակակից, արդիական պրոթեզավորումներ կազմակերպել:Ինչ վերաբերվում է միջամտություններին, մասնավորապես ողնաշարի և գլխի վիրավորումների հետ կապված, ապա չեմ կարծում դա բուժական տեսանկյունից մեծ սպասելիքներ ունենա: Հիմնականում արտերկրում սովորեցնում են հասարակությանը ինտեգրվել: Այս ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ