26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անմեղը թող քար գցի

Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մեկը ծարաւ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ով ինձ հաւատում է, – ինչպես Գիրքն է ասում, – նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Հիսուս դեռ փառաւորված չէր։

Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարեն. ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթե Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դավթի սերնդից եւ Բեթղեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր։

Եւ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղաւ։ Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռք չդրեց։ Իսկ սպասավորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մոտ. եւ սրանք նրանց ասացին.

«Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը»։ Փարիսեցիները ասացին. «Միթե դո՞ւք էլ եք մոլորվել։ Միթե իշխանավորներից կամ փարիսեցիներից որեւէ մեկը հաւատա՞ց նրան, բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրենք չգիտե եւ նզովյալ է»։

Նիկոդեմոսը, որ նախապես գիշերով եկել էր նրա մետ եւ նրանցից մեկն էր, նրանց ասաց. «Միթէ մեր օրենքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթե նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թե ինչ է գործել նա»։ Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթե դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարե դուրս չի գալիս»։

Ապա ամեն ոք իր տունը գնաց։ Իսկ Հիսուս գնաց Ձիթենյաց լեռը։ Առավոտյան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց։ Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մէջ բռնված մի կին եւ նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին.

«Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուս, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։ Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց.

«Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա»։ Եւ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր։ Եւ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարիքավորներից մինչեւ փոքրերը։ Եւ Հիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ։ Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Եւ սա ասաց՝ ո՛չ, Տեր։ Եւ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ