Պատերազմ է, հնարավոր է՝ մի երկու դիրք կորցնենք, հաջորդ անգամ էլ այդ դիրքերը հետ վերցնենք. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրրադարձավ երեկ տեղի ունեցած՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ու նախագահ Սարգսյանը հանդիպմանը: ԱԺ խոսնակը հավաստիացրեց՝ բազմաթիվ կարևոր հարցեր են քննարկվել: Գալուստ Սահակյանն ընդգծեց՝ կան բացթողնումներ, ու հարկ է անել այնպես, որ դրանք շտկվեն:
Անդրադառնալով «Հրազդան Ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու նախագծին ու դրան հետևած քվեարկության անսպասելի արդյունքներին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Միայն վերջին ընթերցման ժամանակ ընդդիմությունը օգտվեց եւ, փաստորեն, քվեարկությամբ չանցավ այդ նախագիծը, չնայած՝ էլի կբերենք: 6-7 պատգամավոր էլ լիներ, այդ օրինագիծը կանցներ»:
Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության փաստին՝ ԱԺ նախագահը նշեց. «Չեմ կարծում, որ այս պատերազմական գործողությունների արդյունքում այնպիսի թերացումներ են եղել, որոնց մասին հասարակությունը խոսում է»:
Գալուստ Սահակյանը նշեց՝ Ադրբեջանը նպատակ ուներ գրավել մեր հողերը, բայց դա չստացվեց: «Իսկ որ դուք բերում եք այն փաստը, որ խոսվում է 80-ական թվականների զենքերի մասին, ասեմ՝ այդ զենքերը օտարված չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են»,- ասաց ԱԺ խոսնակը: Խոսելով այն դիրքերի մասին, որոնք ադրբեջանցիները զավթել են, Գալուստ Սահակյանն ասաց.
«Դրանք չէի համարի մեզ համար դիրքեր, բայց պատերազմ է, հնարավոր է մի երկու դիրք կորցնենք, հաջորդ անգամ էլ այդ դիրքերը հետ վերցնենք»:
Տեսանյութը՝ քիչ անց: