15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա որքան տխուր, նույնքան էլ ճշմարիտ է»

Պատերազմները,ընդհանրապես , շատ յուրօրինակ առանձնահատկություններ են ունենում, բայց մի բանում դրանք նման են իրար, երբ եւ որտեղ էլ սկսվեն կամ ընթանան՝ պատերազմներում լինում են զոհեր, ցավոք, բայց այլ կերպ պատերազմներում չեն հաղթում, այլ կերպ հողը եւ հայրենի տունը չեն պահում։ Սա, անվիճելի եւ տխուր իրականություն է, եւ ոչ մի պետություն, ոչ մի բանակ եւ ոչ մի զինուժ սրանից չի կարող խուսափել։ Պատերազմների ժամանակ բանակը, զինվորներն ու հրամանատարները կռվում են, սպանվում, վիրավորվում։ Մեր բանակը եւ մեր ժողովուրդը այս ամենի մասին գիտի ոչ թե դասագրքերից, այլ՝ իր ապրած կյանքով։

Մի անգամ Սպարապետ Վազգեն Սարգսյանին հարցրել են, միթե՞ ինքը վատ չի զգում, միթե՞ իր համար ծանր չէ , որ պատերազմում զոհվում են իր զինվորները, իր տղաները։ Գիտե՞ք Վազգենը ի՞նչ է պատասխանել, ասել է՝ պատմությունը հետո այո, հիշելու է զոհերին եւ հարգելու է նրանց հիշատակը, բայց պատմությունը հիշելու է կարեւորը՝ դու այդ պատերազմում հողը պահե՞լ ես թե՝ հանձնել։ Սա որքան տխուր, նույնքան էլ ճշմարիտ է։

Կարծիքներ են հնչում, որ մեր զինվորներին առաջին գծում մենակ էին թողել, որ փամփուշտները չեն հերիքել եւ այլն, պիտի հարցնեմ՝ իսկ ովքեր են հնչեցնում այդ կարծիքները, նրանց պարզապես պիտի հարցնել՝ մենք նահանջե՞լ ենք, մեր զինվորը նահանջե՞լ է, բանակը տե՞ր է մնացել հողին, խրամատին, սահմանին, իհարկե՝ նահանջ չի եղել, իհարկե՝ ամեն թիզը պահպանվում է, իհարկե՝ բանակի ոգին ամուր է։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ այդ կարգի բոլոր կարծիքները հնչում են հատուկ նպատակով՝ հասարակության մեջ լարված մթնոլորտ ձեւավորելու։

Միայն բանակի եւ պաշտպանական ճակատի հրամանատարները եւ զինվորները գիտեն, թե ինչ քանակի զինտեխնիկա է կրակել, ինչ քանակի արկեր են պայթել եւ ինչպես են պահել սահմանը, եւ դրանք լուրջ թվեր են, իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են կեղծիք տարածել, իրենց կյանքում ոչ բանակ են տեսել, ոչ ծառայել են բանակում եւ ոչ էլ վառոդի հոտն են զգացել։ Իսկ մեր բանակը հաղթողն է , հաղթել է եւ հաղթելու է միշտ։

Ինչու ենք սա մոռանում, ում է ձեռնտու սա մոռանալ։

Հ․Գ․Ի դեպ, պատերազմը դեռ չի ավարտվել եւ առավոտից-իրիկուն սոցցանցերում հերոսացողները դեռ առիթ կունենան իրենց ձեռքում բռնել այն զենքի , որի մասին այսքան չարախոսում են։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ