Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների անունները
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի 2016 թվականի երիտասարդների առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Մրցումային վերջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարեցին ծանր քաշայինները: 94 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը (երկամարտ՝ 333 կգ): Երկրորդ և երրորդ տեղերում են Հարություն Ենգիբարյանը (երկամարտ՝ 320 կգ) և Արսեն Մարտիրոսյանը (երկամարտ՝ 316 կգ): 105 կգ քաշային կարգում երկրի չեմպիոն դարձավ Հովհաննես Ավդալյանը (երկամարտ՝ 336 կգ): Արծաթե մեդալակիր դարձավ Սարգիս Կիրակոսյանը (երկամարտ՝ 305 կգ), իսկ բրոնզե մեդալակիր՝ Նարեկ Մաթևոսյանը (երկամարտ՝ 295 կգ): +105 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ՝ 335 կգ): Նրան հաջորդեցին Սլավիկ Ջանոյանը (երկամարտ՝ 331 կգ) և Սիմավոն Մկրտչյանը (երկամարտ՝ 298 կգ):
Նախօրեին Հայաստանի չեմպիոններ էին դարձել նաև 69 կգ Լևոն Մանուկյանը, 77 կգ Ժորժ Եղիկյանը և 85 կգ Մանուկ Մկրտչյանը:
Երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար ուսումնամարզական հավաքի կմեկնի արդեն ապրիլի 30-ին՝ Ծաղկաձոր: