17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւանի քաղաքապետարանում աշխատողների քանակը չի կրճատվելու

Երեւանի քաղաքապետարանում աշխատողների քանակը չի կրճատվելու։ Այս մասին Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Բազմիցս ենք ասել, որ աշխատանքային կրճատումներ չեն լինելու, քանի որ մեր եղած հաստիքները հազիվ են բավականացնում Երեւանի քաղաքի այն ծառայությունների մատուցման համար, որոնք պահանջում են երեւանցիները, իսկ երեւանցիների պահանջներն օրեցօր ավելանում են: […]

Բնական եմ համարում, որ Արթուր Աղաբեկյանը որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բնական է համարում, որ իր կուսակից, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է հեռանալ քաղաքականությունից: «Ես բնական եմ համարում,  որ նա որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից:  Նրա հետ անձամբ այդ մասին չեմ խոսել»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Հրանտ […]

Ում տրվեց Գարեգին Նժդեհի արձանի բացման պատիվը /վիդեո/

Երևանի Կառավարության 3-րդ շենքի հարակից այգում բացվեց պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Տեղեկացնենք՝ միջոցառմանը մասնակցում էին նախագահ Սարգսյանը, Երևանի քաղաքապետը, վարչապետը, ԱԺ նախագահը և փոխնախագահները,  ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, քաղաքական-հասարակական այլ գորիծիչներ, ինչպես նաև  բազմաթիվ քաղաքացիներ: Գարեգին Նժդեհի արձանը բացեցելու պատիվը տրված էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Նժդեհի ծոռ Արմեն Բաբայանին:   […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի արձանի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցի վրա գտնվող պուրակում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: ՀՀ Նախագահը ծաղիկներ է […]

Փակել են Մարտունի- Վարդենիս ավտոճանապարհը

Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր վաղ առավոտյան փակել էին Մարտունի- Վարդենիս ավտոճանապարհը: Վերջիններս  բողոքում են ճանապարհի անմխիթար վիճակից։ Ճանապարհներն առանց այն էլ վատթար վիճակում էին, իսկ հորդառատ անձրեւներից հետո ճանապարհների  վիճակներն էլ ավելի վատացան: Նշենք, որ որոշ ժամանակ անց նրանց հետ հանդիպել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները, որից հետո գյուղացիները բացել են ճանապարհը:  

Ինֆինիտի FX 35 մակնիշի ավտոմեքենան ընկել ջրատարը

Մայիսի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Ինֆինիտի FX 35» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Գեղանիստ-Արբաթ ճանապարի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, ինչի հետևանքով 2 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր:  

Սուպերմենների ժամանակաշրջանն անցել է. Հրանտ Մարգարյանը՝ Սամվել Բաբայանին /վիդեո/

«Սուպերմենների ժամանակաշրջանն անցել է»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի վերդարձին: «Վերադարձել է, լավ է արել:  Ես չեմ կարծում,  որ այս ժամանակները սուպերմենների կարիք ունի, սուպերմենմերի ժամանակաշրջանն անցել է»,-ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

Դդումի օգտակար հատկությունները

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K: Բացի դրանից՝ այն պարունակում է նաև այնպիսի միկրո- և մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար: Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և պարունակում է այնպիսի նյութեր, որոնք […]

Ձեզ աչոտ չունեմ տալու. Առաքել Մովսիսյան

«Դիրքերում չեմ եղել, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ», – այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Լրագրողները հարց ուղղեցին պատգամավորին՝ փորձելով հստակեցնել՝ պատգամավորն ի՞նչ է կարողացել անել բանակի համար՝ ապրիլյան պատերազմի օրերին: «Գնացե՛ք բանակի հրամանատարական կազմից հարցրեք: Մենք ունենք կանոնավոր բանակ: Կամավորները գնացին օգուտ տալու համար: Ձեզ աչոտ չունեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված