Վահրամ Բաղդասարյանը դրական է վերաբերում ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու գաղափարին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դրական է վերաբերում ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու գաղափարին, բայց, այսուհանդերձ, կարծում է, որ սա չի ենթադրում, որ մեր երկրի հարցերը պետք է ուրիշները լուծեն:
Բաղդասարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Կան քաղաքական շահեր, որոնց, բնականաբար, պետք է ուշադիր հետևենք, և մենք որևէ երկրից մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք: Բազմիցս ենք ասել, որ մեր հույսը միշտ պետք է դնենք մեզ վրա, սակայն պետք է աշխատենք տարբեր համաձայնագրերի շրջանակներում համագործակցել տարբեր երկրների հետ: Ակնկալիքները, որ մեր ճակատագիրն իրենք պետք է որոշեն, մենք դրան կողմնակից չենք, բայց մի բան պետք է նշեմ՝ մենք միշտ հավատարիմ ենք մնում այն ընտանիքներին, որոնց հետ համագործակցում ենք, և հորդորում ենք բոլոր երկներին, որ ցանկացած համաձայնագրի շրջանակներում նրանք նունյպես հավատարիմ մնան իրենց ստորագրությանը»: