16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին ասաց՝ պարո՛ն Հակոբյան, կգաք ինձ մոտ. Փաշինյան

ԱԺ-ում  քննարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Կատարվող փոփոխության համաձայն` գեներալ-մայոր և գեներալ-լեյտենանտ կոչում ունեցող անձանց ծառայության սահմանային տարիքը` 60, հավասարեցվում է գեներալ-գնդապետ կոչում ունեցողների ծառայության տարիքին` 65, իսկ ԱԱԾ ուսումնական հաստատության դասախոսական կազմինը` 10 տարի:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝  ԱԱԾ-ում ծառայության կարող են անցնել նաև ոստիկանության, ԴԱՀԿ-ի, ՔԿՀ-ի, արդարադատության պետական ծառայողները, դատախազներ, ԱԱԾ նախկին ծառայողներ:

Նախագիծն օրենսդիրին զեկուցեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Փաշինյանը հետաքրքրվեց նաև 2012 թվականին Ազգային անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանի հանձնարարականից. «Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին ասաց, որ պարոն Հակոբյան, կգաք ինձ մոտ, հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու: ԱԱԾ-ն այդ հատուկ հանձնարարությունն ի վիճակի եղե՞լ է կատարել, թե՝ ոչ»:

Փաշինյանին մի հարց էլ էր հերաքրքրում. ԱԱԾ պատերը շարունակո՞ւմ են զարդարել Ֆելիքս Դերժինսկու նկարները:

«Թույլ տվեք չպատասխանել հանձնարարականի վերաբերյալ հարցին, դա քննարկվող հարցին չի վերաբերվում:  Ինչ վերաբերվում է Դերժինսկու նկարներին ո՛չ կիսանդրին, ո՛չ էլ նկարը չկան: Դա միգուցե 88 թվականին էր, հիմա չկա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ