16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ես տանձից եմ խոսում, Դուք՝ խնձորից. Շարմազանովը՝ Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ-ում այսօր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք ոչ միայն այս, այլեւ մյուս լրջագույն ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, սակայն ինչո՞ւ դա արվի բանակ չգնացածների հաշվին: Մոնիթորինգ արե՞լ եք՝ բանակ ծառայողների մեջ չկա՞ն անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ, քանի որ չծառայողների մեջ են բազմաթիվ պաշտոնյաների զավակներ, որոնք ասպիրանտուրայի քողի տակ զբաղված են դեզերտիրությամբ: Մտավախություն չունե՞ք, որ այդպիսով ԱԱԾ համակարգը կդարձնենք կադրերի նշանակման բյուրո՝ ահա, այդպիսի «գիտնականների» համար, որոնց գիտնական համարելը լրջագույն անպարկեշտություն կլիներ», հարցրեց Զոհրաբյանը:

Ի պատասխան Զոհրաբյանի հարցի՝ Արզուման Հարությունյանն ասաց՝ սահմանափակումներ չկան բանակում ծառայած-չծառայածների միջեւ, ընդհակառակը՝ առավելություններ ունեն ծառայածները:

«Մեզ մոտ այդ գործընթացը մեխանիկորեն չի կատարվում՝ գիտական աստիճան ունի, ուրեմն վերցնենք աշխատանքի: Կադրերի ընտրությունն անում ենք կոնկրետ խնդիրներ լուծելու համար, այլ ոչ կադրերը համալրելու համար ուղղակի: Անհոգ եղեք՝ միջնորդությամբ ԱԱԾ համակարգում ընդունելություններ գրեթե չեն լինում», – ասաց  Արզուման Հարությունյանը:

Նաիրա Զոհրաբյանը զարմացած էր նրա պատասխանից. «Ձեր պատասխաններից այն տպավորությունը ստացա, որ ԱԱԾ համակարգը բացառիկ օազիս է մեր հանրապետությունում, որ չկա միջնորդություն ու ինչ-որ մի պաշտոնյայի տղայի չի ընդունի աշխատանքի, որը ՆԱՍՍԱ-ի մակարդակի «գիտնական է»: Փորձի փոխանակում արեք նաեւ մյուս պետական համակարգերին»:

«Բերե՛ք, էդ քառակուսի բաներից դուրս գանք էլի: Իմ երեխաները փոքր են, դրա համար ազատորեն կարող եմ խոսել. այս բազմաթիվ պատգամավորների երեխաներ կարող են տաղանդավոր լինել, հիմա էդ երեխաները կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխաներ են»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նաիրա  Զոհրաբյանն անմիջապես պատըասխանեց ԱԺ փոխխոսնակին. «Ձեր գնահատականներում առավելագույնս կոռեկտ եղեք. էդ քառակուսի բառը ձեր ելույթների համար ասեք: Ես ինձ թույլ չեմ տվել ձեր գնահատականները անվանել քառակուսի կամ եռանկյունի, թեեւ ձեր բազմաթիվ ելույթների մասին կարող էի ասել»:

«Ավարտեցի՞ք, ես խնդրում եմ՝ լսեք ինչ եմ ասում, նոր գոռացեք՝ ես տանձից եմ խոսում, Դուք՝ խնձորից»,- արձագանքեց  Էդուարդ Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ