28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չգիտես , թե վաղն ինչ է բերելու քեզ

Որդյակ, մի մոռացիր իմ խրատները եւ իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերն ու կենդանությանդ տարիները եւ խաղաղություն ավելացնեն: Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից: Կապիր դրանք քո պարանոցին, գրիր քո սրտի լայն տախտակի վրա, եւ շնորհ կգտնես: Տիրոջ եւ մարդկանց առջեւ խորհիր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դիր Աստծու վրա եւ […]

Պայթյուն Հռոմի կենտրոնում․ կա զոհ

Հռոմի կենտրոնում՝ սրճարանում, նախօրեին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացման հետեւանքով։ Պայթյունի հետեւանքով մահացել է սրճարանի աշխատակիցներից մեկը։ Նա մահացել է ծխահարվելու հետեւանքով։ Պայթյունը խիստ վախեցրել է զբոսաշրջիկներին ու տեղացիներին։ Ոստիկանները հետաքննում են դեպքի մանրամասները։  

Առավոտյան ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ուհրանոթներից շարունակել է  արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, “Գրադ”  կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու […]

Նորից վերսկսվել է Մարտակերտի հրթիռակոծությունը գրադներով. Արամ Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտնում է. «ժողովուրդ ջան, նորից վերսկսվել է Մարտակերտի հռթիրակոծությունը գրադներով…Ռազմաճակատի ամբողջ երկայնքով ոչ մի թիզ ադրբեջանցիները առաջ գալ չեն կարողանում: Բոլոր փորձերը ` Թալիշի, Հադրութի, Ասկերանի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի, Հորադիզի ուղղություններով վերջանում է նահանջով… Արցախում, հատկապես լեռներում առատ ձյուն է գալիս, ցրտել է»:

Ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունենք

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեսբուկյան իր էջում գրատում է կատարել. «Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»։

Է. Նալբանդյանը վերջին զարգացումները քննարկել մի շարք արտերկրյա գործընկերների հետ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումից անմիջապես հետո՝ ապրիլի 2-3-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արտերկրյա գործընկերների հետ` ներկայացնելով նրանց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի […]

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Թալիշում ադրբեջանական բանակի վայրագությունները

Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին: «Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի