08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը չի նախատեսվում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում չեն ծրագրում: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական report.az-ին տված հարցազրույցում։ «Վաշինգտոնում նախագահների հանդիպման մասով ոչինչ նախատեսված չէ»,- ասել է նա։

6 տարի 6 ամսով դատապարտված Խոջոյանին արդարացրեցին

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 29-ին արդարացման դատավճիռ է կայացրել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով։ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անդրանիկ Խոջումյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման: Մինչդեռ ինքը՝ ամբաստանյալը պնդում […]

Տեղակալ է նշանակվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կա­ռա­­վա­րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տե­ղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարի տեղակալի պաշտոնից։

Փրկարար ծառայությունը մեկ շաբաթում արձագանքել է 292 դեպք

Մարտի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց ԱԻ նախարարի նորանշանակ տեղակալ Համլետ Հակոբյանին: Նախարարը շնորհավորեց և բեղմնավոր գործունեություն մաղթեց Հ. Հակոբյանին: Ա. Երիցյանը նշեց, որ Հ. Հակոբյանին առանձնահատուկ ներկայացնելու կարիք չկա, քանի որ նա երկար տարիներ եղել է նախարարության աշխատակազմի ղեկավար: Փրկարար ծառայության […]

Հայաստան- Արցախ փաստաբանական կամուրջ

ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը աշխատանքային երկօրյա այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Այցի ընթացքում Պալատի պատվիրակությունն այցելել է Արցախի փաստաբանների պալատի նոր շենք: Հանդիպմանը գործընկերները քննարկել են մինչ օրս իրականաված աշխատանքների արդյունքները՝ հստակեցնելով փոխադարձ հանձնառությունները Արցախի փաստաբանների մասնագիտական կատարելագործման և վերապատրաստումների հարցերում: Այս մասին հաղոդում են ՀՀ փաստաբանների պալատից: Դեռևս 2 տարի առաջ ԼՂՀ Նախագահ Բակո […]

«Անընդունելի է դիտորդին դուրս հանելու հնարավորությունը»/վիդեո/

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի համոզված է, որ  կարևոր է հատկապես ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը։ Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ մարտի 29-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝այդ դրույթը մերժելու դեպքում հնարավոր չի լինի վստահելի ընտրական գործընթացների մասին խոսել. «Տարիներ շարունակ ընդդիմությունն անում է այս առաջարկը, սակայն իշխանությունը որևէ կերպ չի գնում զիջման՝ հիմնավորելով, թե […]

Ավելի լավ է աջակցել հայ ակտիվիստներին, քան քննադատել թուրք-ադրբեջանական լոբբինգը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Տարիներ շարունակ բազմաթիվ քննադատական գրքեր և հոդվածներ են գրվել օտարերկրյա և տեղական խմբերի մասին, որոնք լոբբիստական ​​ընկերություններ են վարձում կամ քարոզչական նվիրատվություններ անում պետական ​​պաշտոնյաների վրա ազդելու նպատակով: Անցյալ շաբաթ Լ. Մայքլ Հեջերը նման մի հոդված հրապարակեց Foreign Policy Journal-ում՝ «AIPAC-ը կարող է գնել լավագույն Կոնգրեսը» […]

Մաքսիմ Գալկինը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Ռուս հայտնի շոումեն, հումորիստ Մաքսիմ Գալկինը քիչ առաջ հոսպիտալացվել է՝ որովայնի շրջանում ուժեղ ցավեր ունենալու պատճառով։ Ինչպես պարզվել է, պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ամուսինը անակնկալ կերպով վատացել է, ավելի ուշ պարզվել է, որ նա կույրաղիի սուր նոպա է ունեցել։ Ակնկալվում է, որ նրան կվիրահատեն։

«Վերնիսաժի» բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային լայն քննարկմանը

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 8 դեպք: Այս մասին զեկուցվել է  քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հասարակական կարգի պահպանության ծառայության 2 աշխատակից ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար ազատվել է աշխատանքից, իսկ քաղաքաշինության և […]

Ընդդիմությանը չեն հավատում

«Եթե իշխանությունների նկատմամբ  չկա հավատ, ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ ողջ բեռը իշխանության վրա է, բայց որ ընդդիմության նկատմամբ չկա հավատ, արդեն վատ է, խոր արմատներ ունի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Պատգամավորն այս դիտարկումներն արեց  ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի այն ասածին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի