Հող տա՞նք. գեներալ Մանվելը առաջին անգամ պատմում է /վիդեո/
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կարևորում է մշակութային առաջընթացի բոլոր դրսևորումները: Օրերս ԵԿՄ հարկի տակ կազմակերպվեց բանաստեղծուհի Անի Մնացականյանի անդրանիկ «Աստիճաններով դեպի սեր» անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը:
Գեներալ Մանվել Գրիգորյանը կարևորելով գրականության դրսևորումները հայ ժողովրդի պատմության կայացման ենթատեքստում նկատեց.«Առանց գրականություն չկա հայ ժողովուրդ, պատմություն կամ հասկացողություն: Առանց գրականության կյանքը էություն չունի: Մեր ԵԿՄ հավերժ նախագահը` Վազգեն Սարգսյանը իր երիտասարդ վախտը գրականություն էր ստեղծում»,-նշեց Մանվել Գրիգորյանը հավելելով , որ ծանր օրերին տեսել է, թե ինչ ակնածանքով է վերաբերվել Վազգեն Սարգսյանին` Հրանտ Մաթևոսյանը:
Գեներալ Գրիգորյանը գրականությունից անցում կատարեց դեպի սահմանային իրավիճակ և իր խոսքով` առաջին անգամ պատմեց. «96 թվին հողերը տալու խոսակցություն կար ու ավելի խիստ, քան երբևէ: Պատկերացրեք, որ իմ մեջ էլ վախ կար: Գնացի ու հարցրի Լևոն Տեր-Պետրոսյանին` հնարավո՞ր է էս հողերը տանք: Ես ապրում էի Հորադիզում ու Դաշկեստանում: Տեր-Պետրոսյանը ասեց` Ստեղի թագավորն ու տերը դու ես, եթե դու հող տաս` կտանք: Սա ասում եմ նրա համար, որ հասկանաք` միասնական լինելու դեպքում հող չենք տա»:
Մանվել Գրիգորյանը անդրադարձավ նաև 5 շրջաններ վերադարձնելու մասին ներկայիս խոսակցություններին:
Մանրամասները` տեսանյութում: