15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՂ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով․ Տաջիկստանի ԱԳ նախարար

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նա ասել է, որ Տաջիկստանի դիրքորոշումն այն է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

«ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների։ Մենք կողմնակից ենք, որպեսզի բոլոր հակամարտությունները, այդ թվում՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, միայն խաղաղ ճանապարհով կարգավորվեն»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ