Արոնյանը վարկանիշով 5-րդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակը:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2855 վարկանիշային միավոր): Մեր շախմատիստներից Լեւոն Արոնյանը 5-րդ հորիզոնականում է (2792): Առաջին 100-յակում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (56-րդ տեղ, 2679), Վլադիմիր Հակոբյանը (62-րդ, 2675) եւ Սերգեյ Մովսեսյանը (76-րդ, 2666):
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստուհիների աղյուսակի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2653): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 39-րդն է (2444), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 42-րդը (2442):