20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց գործակալության գործունեւությունը Հայաստանում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանում քսանամյա գործունեության ընթացքում ԱՄՆ ՄԶԳ  ծրագրերը զարգացել են եւ զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել  […]

ՊՆ-ն էլ. ով է հաջորդը

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն` գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների եւ հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Զեկույցում […]

Խոսքի ազատությունն ավելի կարեւոր է, քան աստծուն զրպարտելը կամ վիրավորանքը. Օբամա

“Մուսուլմանների անմեղությունը” վիրավորում է  ոչ միայն իսլամի հետեւորդներին, այլ նաեւ ԱՄՆ-ի ողջ բնակչությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` միաժամանակ ընդգծելով, որ չի կարող ամերիկացիներին պաշտպանել այդ ֆիլմից, քանի որ խոսքի ազատությունը վեր է դասում ամեն ինչից, հաղորդում է “Интерфакс”-ը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ամենամյա ելույթի ժամանակ Օբաման սկանդալային ֆիլմը բնորոշել է “կոպիտ […]

Առաջին քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետեւ` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա […]

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի նամակը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Հարգելի պրն.Մարտին Շուլցին, Մեծարգո Տիար, Ձերդ վսեմության հայտարարությունը` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որ հնչեցրել եք Եվրամիության (ԵՄ-ի) հարցերով թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ, գոհունակություն պատճառեց նույն ցեղասպանության հետեւանքով իր պատմական հայրենիքից զրկված եւ աշխարհով մեկ սփռված հայությանը ինչի առիթով մեր խորազգաց շնոհակալություններն ենք ուղղում Ձեզ: Ուզում ենք շեշտել, որ դուք Եվրոպական […]

Ադրբեջանում ձերբակալված հայերն ազատ են արձակվել

Վրաստանի 6 քաղաքացիները, ոոնցից 3-ը հայ են, ազատ են արձակվել եւ արդեն տանն են գտնվում: Այս մասին  “panorama.am”-ին է հայտնել Վրաստանում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանը նշել է, որ 6 անձինք, որոնց թվում` 3 հայ, 2 վրացի եւ մեկ ադրբեջանցի են, ձնկնորսությամբ են զբաղվել Ջանդար լճում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայտնվել են […]

Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը. ԱԳ նախարար

Սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Լոս-Անջելեսի հեղինակավոր “Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ” քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս-Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարում էր կենտրոնի նախագահ Թերի Մըկքարտին: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն հիմնական ուղղություններին, հայ-ամերիկյան հարաբերություններին եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին եւ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը չի գնա Բաքու

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրվել էր մասնակցելու նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին (ԱՔԿՄՀ): Սույն հրավերը պայմանավորված էր Պնոմպենում կազմակերպված` ԱՔԿՄՀ նախորդ վեհաժողովին Հովհաննիսյանի մասնակցությամբ, որտեղ նա այցելեց Կամբոջայի ցեղասպանության համակենտրոնացման ճամբարներ եւ հանդես եկավ ուղերձով` նվիրված ժողովրդավարության ու ինքնիշխանության մարտահրավերներին, Հայոց ցեղասպանությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ Լեռնային […]

“Օրենքով գողերը”` “խենթացած կենդանու” դեմ. վրացական նախընտրական կրքերը “թեժանում” են /վիդեո/

Խորհրդարանական ընտրությունների շեմին Վրաստանի գործող իշխանությունները հերթական հարվածը հասցրեցին ընդդիմությանը` հրապարակելով այնպիսի նյութեր, որոնք ապացուցում են Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդի կապը հանցագործ տարրերի հետ: Օրերս ոստիկանությունը սադրիչ տեսանյութ է տարածել, որում տեսագրված է ռեժիսոր, հակամարությունների կարգավորման գծով նախկին նախարար եւ գործող իշխանությունների սուր քննադատ Գեորգի Հաինդրավայի հանդիպումը վրացական հանցագործ հեղինակությունների խմբի հետ նախորդ տարվա աշնանը Ֆրանսիայում, […]

Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից ասել է այն ամենը, ինչ մտածում է Ռուսաստանի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի  ելույթը գրեթե ամբողջությամբ ուղղված է եղել Ռուսաստանի` իր երկրի հանդեպ վարած կոշտ քաղաքականությանը: Նա որոշել է եւս մեկ անգամ առիթն օգտագործել` աշխարհի ուշադրությունն ուղղելու Ռուսաստանի “հանցավոր գործունեության” վրա, գրում է “Интерфакс”-ը: Սաակաշվիլին նշել է, որ իր երկրի վրա սպառնալիք կա արտասահմանից: Նրա խոսքով` Ռուսաստանը խոշոր ֆինանսական միջոցներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի