Ափսոսանք եմ ապրում, որ Սաֆարովի ներումը վնաս հասցրեց բանակցային գործընթացին. Շտեֆան Ֆյուլե
“Ափսոսանք եմ ապրում այն կապակցությամբ, որ Սաֆարովի ներումը եւ փառաբանումն մեծ վնաս հասցրին բանակցային գործընթացին”: Այս մասին հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ կայացած հանդիպմանը: Նա նշեց, որ հարգում է հայ ժողովդրի դիրքորոշումը եւ զայրույթ արտահայտելու իրավունքը` կապված Սաֆարովի արդարացման հետ: “Մեզ համար կարեւոր են արժեքների […]