16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայ օգնության ֆոնդի հայրենանվեր գործունեությունը, ընդգծելով, որ ՀՕՖ-ը Հայաստանի կողքին է եղել մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին: “Ստեղծվելով 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ […]

Իրանի նախագահը որոշել է Գլխավոր ասամբլեայի հարթակն օգտագործել իր դիրքորոշումները պարզելու համար

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի քանի կտրուկ հայտարարություններ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` մինչեւ ընդհանուր քաղաքական քննարկումների սկսվելը, որոնցից առանց այն էլ շատ անակնկալներ են սպասում: ԻԻՀ-ան քաղաքական առաջնորդը վերջին անգամն է այս պաշտոնում ժամանել Նյու Յորք եւ որոշել է Գլխավոր ասամբլեայի հարթակն ամբողջությամբ օգտագործել իր դիրքորոշումները պարզելու համար, գրում է “Эксперт”-ը: Ահմադինեժադը մասնավորապես նշել […]

Ադրբեջանը ձերբակալել է “սահմանախախտ” հայերին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակիցները օրերս սահմանը “խախտելու” պատճառով ձերբակալել են Վրաստանի 6 քաղաքացիների, որոնցից 2-ը հայ են: “Սահմանախախտները” Վրաստանի տարածքից Աղգյոլ լիճ են մտել եւ ակամայից “խախտել” Ադրբեջանի սահմանը: Ըստ նախնական տվյաների` հայազգի  “սահմանախախտները” Լեխանդյան Սերգեյը եւ Սարգսյան Միշան են:

Մարզպետները հաշվետվություն ներկայացրին

Այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի եւ ԱԺ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գագիկ Մինասյանի եւ Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզերին հատկացված ֆինանսական  միջոցների եւ կատարված ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչները համառոտ  ներկայացրին […]

Վիկտոր Դալլաքյանը` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՀՀ նախագահի որոշումով Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին:

Ստեփանակերտի օդանավակայանից անվտանգ թռիչքներ իրականացնելու համար բոլոր խնդիրները լուծված են

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից աուդիտ է իրականացվում: Նա նշել է, որ թռիչքներ լինելու են, ԼՂՀ իշխանություննների համար այդ հարցը փակված է: Իսկ առայժմ իրենք փորձում են պարզել`  համապատասխանում է օդանավակայանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կամակերպության (ԻԿԱՕ) պահանջներին, թե […]

Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է ռուս պատգամավորների գրանցել որպես դիտորդ ընտրությունների ժամանակ

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն արտերկրում եւս անցկացնելու համար կբացվեն 45 տեղամասեր, այդ թվում` 3 տեղամաս Թուրքիայում, 2-ը` ԱՄՆ-ում, 2-ը` Իսպանիայում, 3-ը` Ուկրաինայում: Արտերկրում ընտրությունների մասնակցության իրավունք կունենա 42 հազար 613 քաղաքացի, հաղորդում է “Грузия-Online’-ը: Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է ռուս պատգամավորների գրանցել որպես դիտորդ ընտրությունների ժամանակ: Իրենց որոշումը չինովնիկները բացատրել են նրանով, որ 2 երկրների […]

Բնապահպանության նախարարությունն արձագանքեց

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված “Խոսրովի անտառ”  պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր բնապահպանների ահազանգի մասին`  “Խոսրովի անտառ” արգելոցում տիրող իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ նախագահը ցավակցել է Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ

Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային ուղղված հեռագրում ասված է. “Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին: Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը: Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի […]

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպի

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, նշեց, որ նախարարի այցի օրակարգը հրապարակված է: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով: Նախարարի օրակարգում նշված չէ նախարարների հանդիպման մասին, ըստ այդմ` նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի