16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

Սեպտեմբերի 21-ին  Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ  Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` “Արդյո՞ք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին” թեմայով: Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ: Դիմելով համաժողովի մասնակիցներին`  ՀՀ ԱԺ նախագահն ասաց. “Հարգելի գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք, Իմ ելույթը ուզում եմ […]

Շվեդ պատգամավորները նամակ են հղել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանին

Շվեդ խորհրդարանականները նամակ են ուղարկել Հունգարիայի դեսպանատանը Ստոկհոլմում: Պաշտոնական նամակը, որն ստորագրել են շվեդական խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ուղղված է Հունգարիայի դեսպան պարոն Գաբոր Շենտիվանյիին: Նամակում նշված է հետեւյալը. “Հարգելի դեսպան, մենք տեղեկացել ենք այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ազատ է արձակել եւ ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին` Հունգարիայից նրա արտահանձնումից հետո: Մենք […]

Շնորհավորել են նախկին եւ ներկա նախագահները

Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել են Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Քվենթին Բրայսը, Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը, Թուրքիայի Հանրապետության նախագահ […]

Շատ բանի ենք հասել եւ դեռ հասնելու ենք. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է: Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով: Անցանք արժանապատվորեն: Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը: Չկորցրեցինք մեր ուղենիշները եւ չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու […]

Սերժ Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա. Օլանդի ուղերձը

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հղած ուղերձում մասնավորապես ասված է. “Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում և հաջողություն: Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ […]

Մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը. Վլ. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլ. Պուտինը. Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հարգելի՛ Սերժ Ազատի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում: Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական […]

Իրանը պարծենում է բրիտանացի հետախույզներին հիմարեցնելու կարողությամբ

Իրանի միջուկային ծրագրերի հարցով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին հայտարարել է, որ Թեհրանը հաջողությամբ ապատեղեկատվություն է տրամադրել բրիտանական  MI-6 հետախուզությանը, գրում է “The Jerusalem Post”-ը: Ջալիլին, ով նաեւ զբաղեցնում է Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, պատմել է, որ Թեհրանը միտումնավոր է գործակալներին սխալ ինֆորմացիա տրամադրել: Այդ կերպ Իրանը “պաշտպանել” է իր միջուկային օբյեկտները եւ տնտեսական […]

Մենք առաջվա պես մարտնչող ազգ ենք. ԱՄՆ պաշտպանության նախարար

ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ  33 հազար ամերիկացի զինծառայողներ, ովքեր ռազմական գործողությունների տարածք էին ուղարկվել 3 տարի առաջ, հայրենիք են վերադարձել, հաղորդում է “CNN”-ը: Մի կողմից, նրանք կատարել են իրենց գլխավոր առաջադրանքը` պայմաններ են ստեղծել Աֆղանստանի  բանակի կազմավորման համար: Մյուս կողմից, ԱՄՆ են վերադարձել այն զինծառայողները, ովքեր պատերազմ էին ուղարկվել հենց Օբամայի կողմից, ով հույս ունի […]

Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է. Գարեգին Բ-ի ուղերձը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի