16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Դաժան կադրեր վրացական բանտից /վիդեո/

Վրացական բանտերում նկարահանված տեսանյութը, որը ցուցադրում է, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, մեծ խառնաշփոթէ ստեղծել: Տեսանյութը Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցերի պատճառ է դարձել: Բանտարկայլներին ծաղրելու հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական է տվել Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն:

Թաղապետերը կրակել են մարտական զենքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ,  առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր  մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր: Անզիջում պայքարից հետո մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ […]

Հայաստանի իշխանությունները բնավ էլ չեն մեղադրում հունգար բարեկամ ժողովրդին . Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին հանդիպեց “Այրեքս” միջազգային կազմակերպության ծրագրերով արտերկրում ուսանած հայաստանցի երիտասարդ մասնագետների հետ: Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներկային ու ապագային, քաղաքական համակարգին, տնտեսության զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, պետականաշինության գործում երիտասարդ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու անհրաժեշտությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Արտերկրում կրթություն ստացած մասնագետների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն […]

Ոստիկանությունը պատրաստ է ընտրություններին

Ոստիկանությունում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրին ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը: Նշվեց, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, […]

Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը: Նախագահները քննարկել են միջազգային հիմնական խնդիրները: Նախագահ Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հնարավոր լինի ավարտին հասցնել: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիեւը հանդիպել է նաեւ […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ութմազյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ութմազյանների և Ջինանյանների ընտանիքին ու նրանց հարազատներին՝ անվանի դերասանուհի, ասմունքող, մանկավարժ, Հայաստանի ռադիոյի վաստակաշատ խոսնակ, ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ:

Ռուսաստանը հրաժարվել է USAID-ի օգնությունից

Միացյալ Նահանգները դադարեցրել են օգնություն տրամադրել Ռուսաստանին “USAID” կազմակերպության շրջանակներում: Վաշինգտոնն այս որոշումը բացատրում է Մոսկվայի պահանջով: Սակայն շատ վերլուծաբաններ կարծում են, որ սա ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հերթական ազդանշան է, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Ռուսաստանում 20 տարվա աշխատանքի ընթացքում  տարբեր  ծրագրերի ֆինանսավորման վրա Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը տարբեր կազմակերպությունների ֆինանսական ծրագրերի վրա գրեթե 2 մլրդ […]

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու նախապայմանը Հայոց ցեղասպանության ճանաչումն է

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու նախապայմաններից մեկն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` դրանով հաստատելով Եվրախորհրդարանի 1987-ի որոշումը, գրում է “Ասպարեզ”-ը: Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Բաղըշը հրաժարվել է մեկնաբանել Շուլցի խոսքերը, ինչպես նաեւ իր խոսքերը` կապված Շվեյցարիայում  իր կողմից Հայոց […]

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մոսկվային

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերից հետո Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին բողոքի նոտա են հաձնել, գրում է “Известия”-ն: Բաքվին դուր չի եկել Ժիրինովսկու ելույթը սեպտեմբերի 14-ին Ռամիլ Սաֆարովի արդարացման դեմ Մոսկվայում կայացած ցույցի ժամանակ: “Դա հրեշավոր հանցանք է: Նրա ոչ միայն կոչումն են բարձրացրել, այլ նաեւ վճարել են բանտում անցկացրած տարիների դիմաց: Որտե՞ղ […]

2 հազար հայեր բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում ադրբեջանական դեսպանատան մոտ

Նախօրեին` սեպտեմբերի 18-ին, Փարիզի ադրբեջանական դեսպանատան առջեւ տեղի ունեցավ ֆրանսահայերի բողոքի ցույցը` ուղղված Ռամիլ Սաֆարովին ներման եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ, գրում է “Asbarez”-ը: Ավելի քան 2 հազար մարդ  է հավաքվել դեսպանատան մոտ: Նրանք պահանջել են անհապաղ հունգարական բանտ վերադարձնել Ադրբեջանին արտահանձնած մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ցույցին մասնակցել են նաեւ ֆրանսիական խորհրդարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի