06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու անընդունելի քայլը. ԱԳ նախարարի հանդիպումները Կիպրոսում /ֆոտո/

Սեպտեմբերի 14-ին շարունակվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս: Նախարար Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ: Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը: Յիանակիս Օմիրուն եւ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեցին կիպրահայ համայնքի ակտիվ […]

Կանադան հիասթափված է Սաֆարովին ներում շնորհելու փաստից

Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Վրաստանի դեսպանատունը Կանադայում հայտարարություն է տարածել Սաֆարովի գործի վերաբերյալ: “Կանադան լրջորեն մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ազատություն եւ ներում շնորհելու փաստի կապակցությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում վստահությունն ամրապնդելու համար: Կանադան իր աջակցությունն է հայտնում բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են […]

Անցնող ուրբաթը` ըստ ոստիկանության

Վթար Սեպտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, “ՈՒԱԶ-452Բ”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության, կատարվում է քննություն: Ինքնասպանություն Սեպտեմբերի 14-ին, Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում ժամը 06.30-ի սահմաններում 27-ամյա Կ Մանուկյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա դիակը հայտնաբերվել է  տան խորդանոցի հետնամասում: […]

Արցախի վարչապետը նշանակվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի,  ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության  կազմի վերաբերյալ:

Թուրք դեսպանը սպառնում է

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ “Արեւմուտքը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եթե չի ցանկանում Սաֆարովի դեպքի կրկնությունը”, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Քըլըչը հավելել է նաեւ, որ իր գործունեության ընթացքում “ջանք չի խնայի ԼՂ  հարցում Ադրբեջանին աջակցելու համար”:

Ի վերջո, ո՞ւմ ձվերն են թարմ

2012թ. սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ “Լուսակերտ ՏԹՖ” ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ  13.09.12թ. օրերին արտադրված, ”Արզնի Տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, “Աշտարակ ձու” ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ: Լաբորատոր փորձաքննության եւ փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաեւ, որ մակնշման եւ արտադրության օրերը […]

Կմասնակցեն Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեպտեմբերի 14-ին,  ընդունել է աթլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, որոնք Հայաստանում են գտնվում անվանի թեթեւաթլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին ներկա գտնվելու նպատակով: Հյուրերի թվում էին, մասնավորապես, Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ամսալեմը (Bernard Amsalem),  Եվրոպայի աթլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին (Karel Pilny),  Հունաստանի սիրողական աթլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար […]

ՀԱՊԿ-ի արտագնա նիստը ԱԺ-ում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքը կսկսի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը: Նույն օրը նիստի մասնակիցները հանդիպում կունենան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, կայցելեն Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ՀԱՊԿ ինստիտուտի հայկական ազգային ներկայացուցչություն, Հայոց ցեղասպանության զոհերի […]

Մեկ շաբաթվա ընթացքում թուրքերը 75 քուրդ են սպանել

Թուրքիայի քուրդ-աջատողականների դեմ պայքարում թուրքերը 75 գրոհային են ոչնչացրել` կորցնելով 4 զինվոր, հաղորդում է “AFP”-ը: Թուրք-իրաքյան սահմանի վրա ընթացող գործողությունը, որին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ եւ 8 “F-16”  կործանիչներ, սկսվել էր սեպտեմբերի 8-ին եւ ընթացել գրեթե մեկ շաբաթ: Գործողությունից մի քանի օր առաջ թուրքական ինքնաթիռները մի քանի անգամ ռմբակոծել էին քուրդ գրոհայինների դիրքերը` […]

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարի հետ քննարկել է Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետքարտուղարի` սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ: ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրեց նաեւ հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի