Գուրգեն Դումանյանը նշանակվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար
Հ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Գուրգեն Դումանյանը:
Կենսագրություն
Գուրգեն Դերենիկի Դումանյանը ծնվել է 1979թ. հոկտեմբեր 13-ին, Երեւանում: Մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ է:
Կրթությունը`
2008-2011թթ. դոկտորանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:
2004-2007թթ. ասպիրանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:
2002-2004թթ. օրդինատուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:
1996-2002թթ. Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ:
1986-1996թթ. Երեւանի 131 միջնակարգ դպրոց:
Աշխատանքային գործունեությունը`
2010թ.-ից մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:
2006-2010թթ. ՀՀ առողջապահության նախարարության ” Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ” պետական հիմնարկում բաղադրիչի ղեկավար:
2005-2006թթ. ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ:
2005-2006թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական:
Գիտական գործունեությունը`
2011թ.-ից մինչ օրս Երեւանի պետական բժշկական համալսարանի ” Առողջապահության կառավարման եւ տնտեսագիտության ” ամբիոնի դոցենտ:
2007-2011թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի ” Առողջապահության քաղաքականության եւ օրենսդրության ” ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ:
Գլխավոր որակավորումները`
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ատենախոսության թեման` “Երեւան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը եւ մոնիթորինգային համակարգի մշակումը ” , մասնագիտությունը` ” հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում”:
Ատենախոսության թեմայով հրատարակված 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի եւ 1 մենագրության հեղինակ:
Մասնակցություն տարբեր միջազգային եւ տեղական մասնագիտական սեմինարներ-խորհրդակցությունների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կողմից կազմակերված ուսումնական դասընթացների:
Լեզուների իմացությունը`
Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին, բավարար` իտալերենին:
Հասարակական-քաղաքական գործունեությունը`
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:
“Առողջապահության կազմակերպիչների միավորում” հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:
Հանրային խորհրդի “Առողջապահության եւ սոցիալական հարցերի” հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Henaran.am -ին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: