Արքայազն Հարրիի զինակիցների վրա հարձակում են գործել
Աֆղանստանում հարձակում են գործել ՆԱՏՕ-ի Քեմփ Բաստիոն բազայի վրա, որտեղ ծառայում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, հաղորդում է “Reuters”-ը:
“Թալիբանի” գրոհայինների հարձակմանն է ենթարկվել բազայի ամերիկյան սեկտորը: Պենտագոնի տվյալներով` զոհվել են առնվազն 2 ամերիկացի զինծառայողներ, մի քանիսը վիրավոր են: Հարձակման արդյունքում բազան չի տուժել:
Քեմփ Բաստիոն բազայում սեպտեմբերի սկզբից իր ծառայություն է անցնում բրիտանական կրտսեր արքայազնը, ով “Apache” ուղղաթիռի օդաչուի վարժանքներ է անցնում այնտեղ: Հենց այն պահից, երբ ԶԼՄ-ներում հայտնվեց նրա` Աֆղանստան մեկնելու մասին լուրը, “Թալիբան” շարժման գրոհայինները հայտարարեցին, որ սպանելու են նրան:
Սա արքայազնի 2-րդ գործուղումն է Աֆղանստան: Առաջին անգամ նա Աֆղանստանում մի քանի ամսով ծառայության է մեկնել 2008-ին: Այդ ժամանակ արքայազնի մեկնումը գաղտնի էին պահել` ելնելով անվտանգության նկատառումներից: Երբ արքայազնի գտնման վայրը պարզ դարձավ, նրան էվակուացրեցին: