04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ձերբակալվել են ՊՆ աշխատակիցներ

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն/ հանցանք կատարելու կասկածանքով 12.09.2012թ. ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը եւ ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը: […]

Եվրախորհրդարանը հրապարակեց Սաֆարովի հարցով բանաձեւ

Եվրոպական խորհրդարանում հրապարակվել է Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւը: Բանաձեւում նշված է. “Հիմք ընդունելով Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, հատկապես` մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւերը, Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու առնչությամբ ԵՄ կառույցների հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը՝ հրապարակված սեպտեմբերի 3-ին, ըստ որի` Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան (Էքստրադիցիայի վերաբերյալ միջազգային օրենքում ամրագրված […]

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանում է

Եգիպտոսում եւ Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում` Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն եւ հետեւեն իրավիճակի զարգացումներին: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որեւէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով:

Ես հականատօյական ակցիաներ Հայաստանում չեմ տեսել. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը “Եվրանյուզ”-ին տված հարցազրույցում վերջապես խոսել է Հայաստան կատարած այցի եւ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կատարած հանցանքի  մասին: “Եվրանյուզը” գլխավոր քարտուղարին մասնավորապես հարց է ուղղել նրա այցի ժամանակ Հայաստանում ընթացող հականատօյական ակցիաների վերաբերյալ, ինչպես նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել էր ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: […]

Քանաքեռ-Զեյթունը նոր ղեկավար ունի

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Գեւորգ Ղազարյանը: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների,  նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանի հրաժարականի պատճառն առողջական վիճակն է: Քաղաքապետի մեկ այլ հրամանով, նա  նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների աշխատանքների գծով:

Հայաստանի էքս-նախագահի պատասխանը Ադրբեջանի նախագահին

Հայաստանի նախկին նախագահ  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր տարածել է հայտարարություն, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեի հայտարարությանը: “Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիեւը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է […]

ՄԻՊ-ը պատրաստ է աջակցել բանակում մահացած զինվորների հարազատներին

Սեպտեմբերի 10-ին խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները դիմում են հասցեագրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ծնողների դիմումում նշված է. “Պահանջում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներից, պատգամավորական 6 խմբակցություններից, ինչպես նաեւ շահագրգիռ անձանցից։ Պահանջում ենք ներկայացուցիչներ ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից”։ Համաձայն “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ժամանակավոր հանձնաժողովներն […]

Բեռլինում ԱՄՆ դեսպանատունն էվակուացվել է

Բեռլինում ԱՄՆ դեսպանատունն էվակուացվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Սեպտեմբերի 13-ի առավոտյան  ժամը 11-ին ինչ-որ անհայտ անձ դեսպանության վիզաների բաժնում կասկածելի փաթեթ է թողել: Դրանից անմիջապես հետո աշխատակիցներին էվակուացրել են, իսկ դեպքի վայրում ներկա պահին աշխատում են մասնագետները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, գրում է “дни.ru”-ն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր henaran.am-ը, ԱՄՆ-ը նախազգուշացրել է Հայաստանում, Եգիպտոսում, […]

Բիգ Բենն անվանափոխվել է Եղիսաբեթ թագուհու անունով

Լոնդոնի Ուեսթմինսթերյան  պալատի ժամացույցով աշտարակը, որը  հայտնի է Բիգ Բեն անունով, պաշտոնապես անվանափոխվել է: Այսուհետ այն կկոչվի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անունով, հայտնում է “Associated Press”-ը: Անվանափոխման հանդիսավոր արարողությունը կայացել է նախօրեին` սեպտեմբերի 12-ին: Նոր անվանումով ցուցատախտակը ներկայացրել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն: Բիգ Բենն անվանափոխելու հարցն սկսեցին քննարկել 2012-ի գարնան սկզբին` Եղիսաբեթ […]

Լիտվայի Սեյմի պատգամավորները դատապարտում են Սաֆարովին ներում շնորհելը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել  խմբի լիտվական կողմից համանախագահ Ալգիս Կաշետայի հետ` բարձր գնահատելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորների` միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը: Հայտարարությունը ստորագրած պատգամավորները, այդ թվում` Ալգիս Կաշետան, Կեստուտիս Մասյուլիսը, Դալյա Կուոդիտեն, Դանգուտե Միկուտյենեն, Պյետրաս Լուոմանասը,  իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի