06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Էրդողանը արժանապատվության կո՞չ է անում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Թայիփ էրդողանը կոչ է արել մուսուլմաններին չտրվել սադրաքներին եւ արժանապատիվ պահել իրենց կրոնական վիրավորաքների դեմ ցույցերի ժամանակ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Էրդողանն ընդգծել է, որ մուսուլմանների խաղաղ ցույցերը` Մուհամեդ մարգարեին եւ իսլամին վիրավորելու դեմ, արդար են, սակայն դրանք չպետք է վերածվեն ահաբեկչական դրսեւորումների` նկատի ունենալով Եգիպտոսում եւ մի քանի այլ երկրներում ընթացող […]

Ալիեւին “ջերմ” ընդունելություն է սպասվում Փարիզում

Սեպտեմբերի 18-ին  Ֆրանսիա կմեկնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը  հայտարարել է, որ ֆրանսահայերն Ալիեւին կդիմավորեն բազմամարդ ցույցերով: Ըստ ամենայնի` ցույցը կկայանա Ադրբեջանի դեսպանատան մոտ: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքը կհայտնեն ոչ միայն մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, այլ նաեւ Հայաստանի եւ ԼՂ-ի նկատմամբ տարվող  Ադրբեջանի քաղաքականության  դեմ: Ֆրասնահայերին կմիանան նաեւ մի […]

Հրանտ Դինքի սպանությունը հրահրողին հնարավոր է ազատ արձակեն

Հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը հրահրած Յասին Հայալը, ով ցմահ բանտարկության էր դատապատված, 4 ամսից հնարավոր է ազատ արձակվի` օրենսդրության մեջ առկա բացթողման պատճառով: Այս մասին գրում է “Hurriyet”-ը` հղում անելով Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինի հայտարարությունը: Ի դեպ, վերջինս նախօրեին Երեւանում էր: Խնդիրը կայանում է նրանում, որ Դինքի գործով զբաղված դատարանը […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարդերաձի առթիվ և հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում […]

Օլիմպիական չեմպիոնը միշտ հպարտացել է իր հայ լինելով

Սեպտեմբերի 13-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է 30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ձյուդոիստ Արսեն Գալստյանին: Նախարարը շնորհավորել է մեր հայրենակցին օլիմպիական ոսկի նվաճելու կապակցությամբ, փաստելով, որ հասցրել է Արսենին առաջին անգամ շնորհավորել նրա հաղթանակից անմիջապես հետո՝ հենց Լոնդոնում: “Հպարտ ենք, որ ունենք նոր ազգությամբ հայ օլիմպիական չեմպիոն և միաժամանակ ուրախ, […]

Եգիպտոսում թեժանում են հակաամերիկյան ցույցերը /վիդեո/

Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսի ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ավելի քան 200 մարդ է տուժել: Ցույցերը, որոնց դրդապատճառը Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմն է, չեն դադարում արդեն 3-րդ օրը: Ցուցարարներից շատերը գիշերն անց են կացնում ամերիկյան դեսպանատան մոտ, հաղորդում է “Вести”-ն: Նրանք մի քանի անգամ փորձել են ներխուժել շենքի ներսը: Ոստիկանությունն ստիպված […]

Նախագահը ցավակցել է ԱՄՆ դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Բենգազիում տեղի ունեցած զազրելի հանցագործության եւ զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.”Մեծարգո պարոն նախագահ, Խորապես ցնցված եմ  սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը եւ երեք ամերիկացիներ: Այս զազրելի […]

“Գեյերի եւ լեսբուհիների հայկական ասոցացիան” մտահոգություն է հայտնել Սաֆարովի գործով

Նյու Յորքի “Գեյերի եւ լեսբուհիների հայկական ասոցացիայի” անդամները եւ ղեկավարությունն իրենց մտահոգությունն են հայտնում 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնման եւ ներում շնորհման կապակցությամբ եւ հայտնում, որ Սաֆարովի արդարացումը սպառնալիք է հանդիսանում Կովկասում խաղաղության հաստատման համար: “Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը , ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ եւ կառավարություններ պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության […]

Նիկոսիայում նշվեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 13-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական Միությունում նախագահող Կիպրոսի Հանրապետություն: Նիկոսիայում, ժամանումից անմիջապես հետո, Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Կիպրոսի ղեկավարն ասաց, որ իր մոտ թարմ են եղբայրական Հայաստան այցելության հիշողությունները, որտեղ արժանացել է ամենաջերմ ընդունելության, եւ ուրախ է, որ հնարավորություն է ունեցել 2011 թ. պետական, ապա եւ աշխատանքային այցելություններով ընդունել Կիպրոսում ՀՀ Նախագահին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը Կիպրոսի նախագահին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նշեց, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Կիպրոս կատարած իր այցելությունները: Կիպրոսի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներն առանձնացան Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, եւ որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել եւ առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման եւ եւ փոխվստահության բարձր մակարդակով: Նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրեց կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը եւ նախաձեռնությունները` ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, եւ ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց 2011թ. ՀՀ Նախագահի` Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական եւ արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին: Նախագահ Խրիստոֆիասը տեղեկացրեց նաեւ եվրագոտու ճգնաժամի հետեւանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին: ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստան –Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուհամաձայնագրի բանակցություններին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին ներկայացրեց հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատարձակումից հետո ստեղծված իրավիճակը` այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ եւ միանշանակ արձագանքը: Կիպրոսի նախագահը խնդրեց իր ողջույնները, ինչպես նաեւ Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին եւ ժողովրդին: Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցեց ՀՀ անկախության 21-ամյակի եւ Հայաստանի ու Կիպրոսի միջեւ դիվանագիտական հարաբերություններիհաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա էին ԿիպրոսիՆախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, ԱԳ նախարար ԷրատոԿոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով Հայաստանի Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության մասնակիցներին՝նախարար Նալբանդյանն ասաց. «Նշելով Հայաստանի անկախության 21-ամյակը, ես հատկապես ուրախ եմ ընդգծել, որ այս տարիմենք նշում ենք նաեւ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ դիվանագիտական հարաբերությանների հաստատման20-րդ տարեդարձը: Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն եւ որակ մերերկրների միջեւ սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ. այս տարի մենք նշում ենքնաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Մենք ունենք ավելի քան քսան ստորագրված համաձայնագրեր ներդրումների, կրթության, մշակույթի,առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի եւպաշտպանության ոլորտներում, որն ամուր հիմք է հանդիսանում տարբեր համատեղ ծրագրերիիրականացման համար: Երկու խորհրդարանների միջեւ կա արդյունավետ համագործակցություն՝ շնորհիվհայ-կիպրական խորհրդարանական հանձնաժողովի: Անցյալ քսան տարիների ընթացքում իրագործվածը մեր համատեղ նվաճումն է: Այսօր մենք ունենքամուր կամք նոր հորիզոններ բացելու մեր երկկողմ բարեկամական գործակցության համար: Հայկական պետականության վերականգնումը հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, մեր ժողովուրդըանցել է բազմաթիվ փորձությունների միջով այդ նպատակին  

Օբաման մտադիր է ամեն գնով պաշտպանել արտասահմանում բնակվող իր քաղաքացիներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլորադո նահանգում ելույթ ունենալիս հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին` կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը արտասահմանում բնակվող բոլոր ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար: “Ես եւ իմ օգնականները կապվել ենք մյուս երկրների կառավարություների հետ, որպեսզի հիշեցնենք նրանց, որ նրանք պատասխանատվություն են կրում մեր քաղաքացիների համար’,-հայտարարել է Օբաման: Այս մասին հաղորդում է “Interfax”-ը: Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի