15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կմասնակցեն Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեպտեմբերի 14-ին,  ընդունել է աթլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, որոնք Հայաստանում են գտնվում անվանի թեթեւաթլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին ներկա գտնվելու նպատակով:

Հյուրերի թվում էին, մասնավորապես, Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ամսալեմը (Bernard Amsalem),  Եվրոպայի աթլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին (Karel Pilny),  Հունաստանի սիրողական աթլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պանագիոտիս Դիմակոսը (Panagiotis Dimakos):

Ողջունելով հյուրերին, նախարարը կարեւորել է միջազգային փորձի կիրառումը մեր աթլետների մարզական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ: “Համագործակցությունը տարբեր երկրների ֆեդերացիաների հետ սերտանում է նաեւ առանձին մարզիկների միջեւ ձեւավորված անձնական կապերի շնորհիվ: Այդպիսի մարզիկ է մեր անվանի աթլետ Ռոբերտ Էմմիյանը, ով նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նրա կողմից կատարվող աշխատանքները տեսանելի են բոլորին”,- նշել է նախարարը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար եւ փաստել, որ նկատելի է Հայաստանի կառավարության հոգատար վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, ինչը հետադագում եւս տալու է իր դրական արդյունքները:

Նշենք, որ վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ