Անցնող ուրբաթը` ըստ ոստիկանության
Վթար
Սեպտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, “ՈՒԱԶ-452Բ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության, կատարվում է քննություն:
Ինքնասպանություն
Սեպտեմբերի 14-ին, Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում ժամը 06.30-ի սահմաններում 27-ամյա Կ Մանուկյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա դիակը հայտնաբերվել է տան խորդանոցի հետնամասում: Մանուկյանը ոստիկան էր:
Հետախուզում
2012 թ. օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դ. Անհաղթ փողոցում գտնվող պուրակում կրակոցներ են լսվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ անհայտ անձը, 2012 թ. օգոստոսի 31-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Դրոյի 2 հասցեում գործող սրճարանի դիմաց իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է Վոլոդյա Հ.-ի ուղղությամբ` պատճառելով ծանր վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վոլոդյա Հ.-ին մարմնական վնասվածք է հասցրել նրա ծանոթ, 1986 թ. ծնված, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գրիգոր Կյուրեղյանը, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Սեպտեմբերի 6-ին Գրիգոր Կյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ովքեր տեղեկություն ունեն նրա գտվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կամ զանգահարել 24-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: